Հանելուկներ
Հանելուկներ մեծերի, միջնեկների ու շատ փոքրիկների համար:
Գլխարկը կապույտ,
Շապիկը կանաչ,
Մի փոքրիկ ծաղիկ
Ամենիս ճանաչ:
Ո՞ր ծաղիկն է կլորերես,
Օգտակար են սերմերը մեզ,
Շատ է սիրում արեգակին,
Միշտ նայում է նրա դեմքին:
Անտառի տերը,
Անտառի արքան,
Նրան դարերը
Թվում են վայրկյան:
Դաշտի զարդն է,
Գույնը՝ ալ,
Ամեն այտին
Մի սև խալ:
Շարունակել կարդալ
Ես սպիտակ թիթեռ եմ,
Ամեն տեղ էլ կթռչեմ,
Ձմռան դաշտում, անտառում
Ճերմակ վերմակ կփռեմ:
Ձյուն կա դաշտերում,
Սառույց՝ ջրերում,
Քամի է փչում,
Այդ ե՞րբ է լինում:
Սպիտակ է գույնը նրա,
Ման է գալիս սևի վրա,
Մեզ հետ խոսում,
Մեզ հետ հաշվում.
Մեր ձեռքին էլ
Հալվում, մաշվում:
Ապրում է օդում,
Աչքը միշտ հողին,
Ծնվում է կանաչ,
Եվ մեռնում դեղին:
Շարունակել կարդալ
Շուտով դասերը կսկսվեն և բոլորս միասին դպրոց կշտապենք: Իսկ այնտեղ մեզ են սպասելու մեր շատ սիրելի գրենական պիտույքները, դպրոցական նստարանն ու դասագրքերը: Իմ հերթական փոքրիկ մրցույթը հենց նրանց է նվիրված:
Գուշակիր այս բոլոր հանելուկների պատասխանները և ստացիր իմ պատրաստած
անակնկալ նվերը: Ճիշտ պատասխանները գտնելու դեպքում շտապիր ահա այս էջ, սեղմիր Like և իմ ֆեյսբուքյան պատին գրիր դրանք: Դե ինչ, շտապիր, ԱՆԱԿՆԿԱԼԸ քեզ է սպասում: Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ