Սպորտաձևեր

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ

Օլիմպիական խաղեր

Ահա այսպես էին հին հույներն իրար փոխանցում Օլիմպիական ջահը

28 դար առաջ Հին Հունաստանում սկսեցին կազմակերպել մրցույթներ, որտեղ մարզիկները մրցում էին ուժով, ճարպկությամբ ու արագաշարժությամբ: Ամենախոշոր մրցումները կազմակերպվում էին Օլիմպիա քաղաքում և հենց ի պատիվ այս քաղաքի էլ մրցումները ստացան Օլիմպիական խաղեր անվանումը: Խաղերը կազմակերպվում էին  4 տարին մեկ և նվիրվում էին Զևս աստծուն: Օլիմպիական խաղերի պաշտոնական սկիզբը համարվում է մ. թ. ա. 776 թվականը, երբ սկսեցին համարակալել խաղերը և գրանցել հաղթողների անունները:
Շարունակել կարդալ

ՇԱԽՄԱՏ

շախմատԲոլորովին վերջերս մենք նշեցինք շախմատի միջազգային օրը, և ճիշտ ժամանակն է ավելի լավ ծանոթանալ այս շատ հետաքրքիր և «խելացի» խաղի հետ: Նախ արի պարզենք, թե ինչպես է այն լույս աշխարհ եկել: Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը: Այնտեղ շախմատի մասին առաջին անգամ հիշատակվել է դեռևս 6-րդ դարում: Ասում են, թե այս խաղը հնարել է մի հնդիկ իմաստուն իր տիրակալի համար: Հնդկաստանում այս խաղն անվանում էին «չատուրանգա», ինչը նշանակում է չորս տեսակի զենք ունեցող զորք՝ մարտակառքեր, փղեր, հեծելազոր ու հետևակ:
Շարունակել կարդալ

ՇԱՎԱՐՇ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ԱՆԵԼ ԱՆՀՆԱՐԻՆԸ

Շավարշ Կարապետյան

Շավարշ Կարապետյան

35 տարի առաջ մի սպորտսմեն ընդմիշտ հեռացավ սպորտից: Նա 11 անգամ դարձել էր աշխարհի ռեկորդակիր, 17 անգամ ճանաչվել աշխարհի, իսկ  13- անգամ՝ Եվրոպայի չեմպիոն: Այսպիսի սպորտսմենների ամբողջ աշխարհում մատների վրա հաշվել կարելի է:  Եվ ահա այս տաղանդավոր սպորտսմենն իր փառքի գագաթնակետին թողեց սպորտը, որպեսզի տարիներ անց մի փոքրիկ կոշակարի արհեստանոց բացի Մոսկվայում: Այս սպորտսմենը բառի ուղիղ իմաստով խորտակեց իր տաղանդը, խորտակեց Երևանյան լճի սառն ու կեղտոտ ջրի մեջ:

1976 թվականի սեպտեմբերի 16-ին Երևանյան լճի մեջ ընթացքից ընկավ տրոլեյբուսը: 92 մարդ հայտնվեցին 10 մետր խորության ջրի տակ: Տրոլեյբուսի փակ դռների ետևում նրանք բոլորը անխուսափելի մահվան էին դատապարտված, եթե չլիներ մի հանգամանք:

Շարունակել կարդալ

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????