Բանաստեղծություններ
Հայ ու արտասահմանյան հեղինակների ամենալավ բանաստեղծությունները երեխաների համար
Նոր բնակիչըԼճակում փոքրիկ-մոքրիկ
Ծնվել է ոսկե ձկնիկ:
Ձկնիկն ուրախ լողում է,
Բայց ա’յ գորտին խանգարում է.
- Սա ի՞նչ բան է, կվա՜, կվա՜, կվա՜…
Լճակում էլ տեղ չկա,
Լճակի ջուրը շատ քիչ է,
Պետք չէ մեզ նոր բնակիչը:
Այդ ձկնիկը, կվա՜, կվա՜, կվա՜…
Թո՛ղ կապույտ ծովը գնա:
Մեր լճակը շատ է նեղ,
Կվա՜, կվա՜… չկա ազատ տեղ:
Շարունակել կարդալ
Իմ պոչիկը երկար պարան է,
Այն ինձ համար շատ վատ օգնական է,
Դեռ ավելին` խանգարում է,
Անպետք փիսիկը պոչիկիցս բռնում է:
Իսկ ա՛յ սկյուռիկի բախտը բերել է,
Նրա պոչիկը ոչ թե մի թել է,
Այլ փափուկ` ինչպես ամպերը,
Նրան նախանձում են բոլոր մկնիկները:
Չէ՞ որ փաթաթվում է պոչիկով տաքուկ,
Էլ սարսափելի չէ ո՛չ քամի, ո՛չ բուք:
Իսկ ես ցրտից դողում եմ, մրսում,
Սկյուռիկի փափուկ պոչիկից եմ ուզում:
Շարունակել կարդալ

Մարինա Մարգարյան
Մի օր վերցրեցի
Վրձինը մաքուր,
Ներկի մեջ թաթախեցի
Ու նկարեցի.
Մի երկինք շատ պարզ,
Հետո աղավնի
Ու խաղաղ երկիր՝
Հրա՜շք, լուսավոր.
Վրձինը իմ լավ
Ու ինձ բարեկամ
Օգնեց նկարել
Մի բնակավայր
Հավաքված բարի,
Մարդկանցով արի:
Եւ բնակավայրը այս այգեստան
Կոչվեց մի բառով՝ Հայաստան: Շարունակել կարդալ

***
Արագածը ձյունել, սառցե ծաղիկ դարձած,
Աղջամուղջի մեջ պաղ ասուպներ է ցրում:
Եվ ինձ թվում է, թե կհանդիպենք դարձյալ
Հեռու ինչ-որ մի օր, գիսաստղային ծիրում:
|
|
Մոծաբանություններ