Ես քրիստոնյա եմ
Աստվածաշնչյան պատմություններ, ծանոթություն քրիստոնեական պատգամների հետ, մուլտֆիլմեր Աստվածաշնչյան թեմաներով
Նախորդ ճամփորդությունից վերադարձանք նոր ու հետաքրքիր գիտելիքներով: Կարծում եմ հասցրած կլինես վերլուծել Ադամի և Եվայի պատմությունը, որովհետև մեր՝ արդեն հավատարիմ ընկերները, դարձյալ ուզում են տեղափոխվել հարյուրամյակներ առաջ:
1981-1982 թվականներին Ճապոնիայում որոշեցին ստեղծել աստվածաշնչյան մի մուլտֆիլմ, որը բացի զվարճալի լինելուց նաև կօգներ երեխաներին ծանոթանալ աստվածաշնչյան մի շարք հետաքրքիր դեմքերի ու դեպքերի հետ:
Երկու հետաքրքրասեր փոքրիկներ պատահաբար գտնում են մի գիրք, որը նրանց առաջ դռներ է բացում դեպի արկածներով լի մի աշխարհ: Գիրք գրքոցը Քրիստոֆերին, Ջոյին և իրենց խաղալիք-ընկեր Ռոբբին տեղափոխում է հարյուրամյակներ առաջ՝ դեպի աստվածաշնչյան իրադարձությունների հենց կենտրոն: Նրանք մուլտֆիլմի ընթացքում կհանդիպեն Նոյ Նահապետին, Աբելին, Կայենին, Մովսեսին և անգամ Հիսուսին:
|
|
Մոծաբանություններ