Իրերի պատմությունից
Զարմանալի պատմություններ այն իրերի ստեղծման մասին, որոնք ամեն օր ու ամեն տեղ շրջապատում են մեզ
Ուղղակի անհնար է մինչև ականջները չժպտալ, երբ էկրաններին իր բազում ընկերների հետ հայտվում է կանաչ հսկա Շրեկը: Ոչ ոք արդեն չի հիշում, թե երբ հայտնվեց նա էկրաններին և ոչ ոք չի կարողանում գուշակել, թե է՛լ ինչ նոր հերոսներով ու արկածային պատմություններով հանդես կգա յուրահատուկ «Շրեկ» մուլտֆիլմը: Եվ այսպես, առաջարկում եմ հիշել, թե երբ լույս աշխարհ եկավ «Շրեկ»-ը ու բացահայտել այս մուլտֆիլմի գաղտնիքները:
Դժվար թե գտնվի մեկը, ով երբևէ ակնոց կրած չլինի, թեկուզ միայն փորձելու համար: Եվ դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մի ժամանակ այն պարզապես գոյություն չի ունեցել, այնպես չէ՞: Այո՛, դժվար է, բայց մեզ համար հաստատ ո՛չ անհնար: Ուրեմն հիմա միասին կպատկերացնենք, ձեռքի հետ էլ կծանոթանանք «ակնոց» անունով այս գյուտի հետ:

Խոստովանիր, որ դպրոցական ամենաչսիրելի առարկաների ժամանակ, որպեսզի ձանձրույթը քեզ ու ընկերոջդ չհաղթի, բացել ես տետրիդ ամենավերջին էջը և առաջարկել խաղալ իքսիկ-նոլիկ կամ ծովամարտ: Դասի ժամանակ երբեմն, շա՜տ հազվադեպ ուշադրությունդ կարող է շեղվել, հասկանում եմ, բայց մի՞թե դա կարող է ազդել քո հետաքրքրասիրության վրա… Ո՛չ, հաստատ չի կարող, համոզված եմ, որ դու շատ ես ուզում իմանալ, թե որտեղից են առաջացել այս խաղերը: Ա՛յ հենց դրա համար էլ ես հիմա կներկայացնեմ մեզ քաջ ծանոթ խաղերի պատմությունը:
Սկսե՞նք իքսիկ-նոլիկից:
Շարունակել կարդալ
Հոկտեմբերի 27-ը Թեդդի արջուկի ծննդյան օրն է: Այսօր նա դառնում է ոչ ավելի, ոչ պակաս 110 տարեկան: Իսկական պստլո է, չէ՞: Եթե ունեք Թեդդի խաղալիքներ, անպայման շնորհավորեք նրանց: Նվե՞րը: Միայն և միայն հակառակ սեռի Թեդդի արջուկ…
Իսկ Թեդդիի ծննդյան պատմությունը ահա թե ինչպիսին է…
Ճիշտ 110 տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը իր օգնականների հետ գնացել էր արջի որսի: 3 օր շարունակ նրանց այդպես էլ ոչ մի արջ չհանդիպեց:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ