Կենդանիների աշխարհում
Ինչ գիտենք ու չգիտենք մեր պոչիկավոր ու փետրավոր ընկերների մասին
Հաստատ չի գտնվի մեկը, ով ծանոթ չլինի և կամ չսիրի դելֆիններին: Բայց արդյո՞ք մենք ճանաչում ենք նրանց, այդ բարի՜ կենդանիներին: Այո՛, գիտեմ, զարմանալի է, բայց նրանք ձկներ չեն, այլ ջրային կաթնասուններ: Չնայած ջրում ապրելուն՝ դելֆինները օդ են շնչում և օժտված են երկար ժամանակ շունչը պահելու հրաշալի ունակությամբ:
Գունավո՜ր փետուրներ, զարմացած աչուկներ, սուր ծլվլոց և, իհարկե, խոսքի կրկնօրինակում… Այո՜, թութակների մասին մենք գիտենք ընդամենն այսքանը, բայց դեռ լիքը-լի՜քը բացահայտումներ պետք է անենք նրանց մասին… Եվ այսպես, ովքե՞ր են այս զարմանահրաշ թռչունները, ինչպիսի՞ բնավորություն ու սովորություններ ունեն նրանք…
Այսօր կծանոթանանք կրծողների կարգին պատկանող փոքրիկ ու հրաշալի կենդանիների հետ, որոնց անվանում են սկյուռներ: Իհարկե, կսկսենք իրենց յուրահատուկ մարմնի կառուցվածքից: Սկյուռների մարմնի երկարությունը մինչև 28 սմ է, իսկ պոչինը՝ 20-31 սմ: Այո՛, այո՛, երբեմն պոչը կարող է սկյուռիկից ավելի երկար լինել: Սկյուռները պատված են փափկամազ մորթով, որը, սովորաբար, թավ է: Իսկ մորթին լինում է տարբեր գույների՝ շիկակարմիրից մինչև սև, երբեմն նաև՝ շերտավոր:
Աղավնիներ. այո՛, այո՛, նրանց մասին առաջին բանը, որ հիշեցինք, խաղաղությունն է: Բայց նախքան խաղաղության խորհրդանիշ լինելը նրանք թռչուններ են` գեղեցիկ ու բազմատեսակ: Գոյություն ունեն աղավնիների ամբողջ 297 տեսակ, որոնք բնակվում են աշխարհի բոլոր-բոլոր անկյուններում, բացի շատ ցուրտ վայրերից: Մեզ մոտ՝ Հայաստանում, բնակվում են նրանց ընդամենը վեց տեսակ՝ հոբալ, անտառային աղավնի, սովորական տատրակ, թխակապույտ աղավնի, օղակավոր տատրակ և փոքր տատրակ: Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ