Մեր ապագա մասնագիտությունը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն: Ինչո՞վ են զբաղվում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: Հատուկ երեխաների համար:
Հոկտեմբերի 3-ին հայ մեծ դերասան Արմեն Ջիգարխանյանը դարձավ 77 տարեկան: Արմեն Ջիգարխանյանին սիրում ու երկրպագում են միլիոնավոր մարդիկ Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում: Մեզ համար նա ոչ միայն մեծ դերասան է, այլև կենդանի լեգենդ: Ջիգարխանյանը հրաշալի խաղում է և բարդ դրամատիկ դերեր, և հանդես է գալիս երաժշտական կատակերգություններում ու դետեկտիվ-արկածային ֆիլմերում: Նա խաղացել է ավելի քան 200 կինոնկարում, մարմնավորել է բազմաթիվ մուլտֆիլմերի հերոսների: Խաղացած դերերի քանակով նա գերազանցում է անգամ Ալեն Դելոնին և Մարլոն Բրանդոյին և հայտնվել է նաև Գինեսի ռեկորդների գրքում:
Շարունակել կարդալ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին հայ մեծագույն ռեժիսորներից մեկը՝ Հենրիկ Մալյանը կդառնար 87 տարեկան: Ես վստահ եմ, որ դու նրան շատ լավ գիտես նրա հարաշալի ֆիլմերի շնորհիվ, իսկ հիմա ժամանակն է նրան ավելի լավ ճանաչելու:
Հենրիկ Մալյանը ծնվել է 1925 թվականին Վրաստանի Թելավի քաղաքում և նույն քաղաքում էլ դպրոց է հաճախել: Ահա թե ինչ է նա գրում իր մանկության մասին. «Թվում է՝ ես ինձ հիշում եմ իմ ծննդյան օրից, երբ կկոցած աչքերիս միջից մեր գորշավուն առաստաղի ֆոնին տեսա հավանաբար իմ մայրիկի, հայրիկի, քրոջս ու մորաքրքոջս հետաքրքրված հայացքները, որ լի էին զարմանալի ու անկրկնելի էակ ընկալելու տենչանքով:
Շարունակել կարդալ

Թալինն ու փոքրիկ հաղորդավարը
Հարյուր հազարավոր հայ փոքրիկներ այսօր ապրում են օտարալեզու միջավայրում, հաճախում օտարալեզու դպրոցներ, դիտում օտարալեզու ֆիլմեր ու հաղորդումներ: Սփյուռքում գործող հայկական կառույցները, սակայն, ջանք չեն խնայում նրանց հայեցի արժեքներով դաստիարակելու և հայ խոսքն ու մշակույթը ներկայացնելու համար: Բոլորովին վերջերս ես էլ ծանոթացել եմ այդպիսի նպատակներով առաջնորդվող մի հրաշալի մարդու հետ և մեծ ուրախությամբ ներկայացնում եմ նրան նաև ձեզ: Շարունակել կարդալ
Առաջին անգամ մարդիկ սառույցի վրա սահել են՝ երևի տեսնելով հենց առաջին սառույցը: Իսկ չմուշկը հայտնաբերել են միայն 500 տարի առաջ: Այսօր աշխարհում լավ սահադաշտեր շատ կան: Նրանցից յուրաքանչյուրը իր այցելուների համար ձգտում է լինել ավելի հագեցած ու հետաքրքիր:
Մեծ Բրիտանիայի Սոմերսեթ հաուզ սահադաշտն, օրինակ, անվճար ըմպելիքներ է տրամադրում սահողներին ու նաև շատ միջոցառումներ ու համերգներ կազմակերպում: Մոսկվայի Կարմիր հրապարակի սահադաշտն էլ ետ չի մնում միջոցառումների հարստությամբ:
|
|
Մոծաբանություններ