Մի խաղալիքի պատմություն
Պատմություններ աշխարհի ամենալավ ու սիրված խաղալիքների մասին
Կիթառի պատմությունը սկսվում է հին, շա՜տ հին ժամանակներից: Կարո՞ղ ես գուշակել նրա ծննդավայրը: Իսպանիա՞, հմմմ ես էլ էի այդպես կարծում և անչափ զարմացա, երբ իմացա, որ կիթառի ծննդավայրը համարվում է Արևելքը, իսկ թե կոնկրետ ո՛ր երկիրը, ոչ ոք չգիտի: Այդ մասին վկայում են, օրինակ բարության խորհրդանիշ, կիթառի տեսք ունեցող հիերոգլիֆները, որոնք հայտնաբերվել են հին եգիպտացիների մոտ կամ էլ մի շարք ճարտարապետական շինություններ, որոնց վրա պատկերված է նման երաժշտական գործիք: Եվ ամենակարևոր ապացույցն այն է, որ «կիթառ» բառն արաբական ծագում ունի:
Հոկտեմբերի 27-ը Թեդդի արջուկի ծննդյան օրն է: Այսօր նա դառնում է ոչ ավելի, ոչ պակաս 110 տարեկան: Իսկական պստլո է, չէ՞: Եթե ունեք Թեդդի խաղալիքներ, անպայման շնորհավորեք նրանց: Նվե՞րը: Միայն և միայն հակառակ սեռի Թեդդի արջուկ…
Իսկ Թեդդիի ծննդյան պատմությունը ահա թե ինչպիսին է…
Ճիշտ 110 տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը իր օգնականների հետ գնացել էր արջի որսի: 3 օր շարունակ նրանց այդպես էլ ոչ մի արջ չհանդիպեց:
Շարունակել կարդալ
Խաղալիքներն ու տիկնիկները կարող են փոխել մարդկության կյանքը և նույնիսկ ավելին, նոր էջ սկսել պատմության մեջ, դառնալ ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների սիրելին: Այդպես 1950-ական թվականներին բացվեց Բարբի տիկնիկի էջը, որի մեջ ինչ զարմանալի պատմություններ ասես, որ չգրվեցին: Այսօր Բարբին արդեն 53 տարեկան է և մենք էլ, լավ կլինի, որ իմանաք, թե ինչպես և ում շնորհիվ լույս աշխարհ եկավ այս հանրահայտ տիկնիկը:
Բարբիի «մայրիկը» Ռութ Հենդլերն էր: 40-ականներին նա իր ամուսնու հետ բացեց նկարների փայտե շրջանակներ արտադրող կազմակերպություն: Մի օր էլ Ռութը մտածեց. «Իսկ ինչու՞ դուրս նետել փայտի մնացորդները, եթե դրանցից կարելի է, օրինակ, մանկական կահույք պատրաստել»:
Շարունակել կարդալ
Գիտեմ՝ դժվար է պատկերացնել, բայց օրվա մեջ կար մի ժամ, երբ մեր բոլորի մայրիկներն ու հայրիկները վազում էին հեռուստացույցի մոտ հեքիաթ լսելու: Այո, այո, երեկոյան ժամը 20:00-ին նրանց սիրելի Բարի գիշեր, երեխաներ հեռուստահաղորդման ժամն էր:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ