Օժտված փոքրիկներ
Պատմություններ հայ և այլազգի օժտված երեխաների մասին, նրանց հաջողությունների պատմությունը
Մենք նախորդ անգամ մի լավ զարմացանք խորհրդավոր ֆոկուսների վրա, այնպես չէ՞: Իսկ հիմա իսկական ժամանակն է զարմացնել մեր ընկերներին: Եվ այսպես, ասա կախարդական գաղտնաբառը՝ ֆոկուս-մոկուս, որ սկսենք…
Աճպարարը հանդիսատեսից որևէ մեկին խնդրում է մտապահել ինչ-որ թիվ՝ մեկից մինչև հինգը: Հետո հարցնում է, թե ինչ թիվ էր մտապահել: Ենթադրենք, հանդիսատեսն ասում է՝ երեք: Աճպարարը ժպտում է և ասում, որ գնա, բաց անի դաշնամուրը: Նա գնում, բաց է անում և այնտեղ գտնում է մի թուղթ՝ այսպիսի գրությամբ. «Ես գիտեի, որ դու մտապահել ես երեք թիվը»:

Մանկական երգերը անգամ ամենասովորական օրը խաղ ու պարի են վերածում, բարձրացնում են բոլորի տրամադրությունը և անգամ մեծահասակներին վերադարձնում են դեպի մանկություն: Ահա այսպիսի շատ կարևոր նպատակներով մեր կողմից շատ սիրված փոքրիկ երգիչները հունվարի 15-ին և 16-ին Երգի պետական թատրոնում հանդես եկան նոր ուրախ համերգով:

Զառա Պետրոսյանն ու իր սաները
Բեմում… Շարունակել կարդալ
Քանի դեռ մեծահասակները շարունակում են պատերազմել, վիճել, կեղտոտել գետերն ու հատել անտառները, երեխաները որոշել են իրավիճակը վերցնել իրենց ձեռքը: Ապագան երեխաներինն է, և նրանք ցանկանում են հոգ տանել ապագայի մասին այսօր: Ֆելիքս Ֆինկբայներ անունով մի դպրոցական տղա իր ընկերների ու կողմնակիցների հետ արդեն հասցրել է տնկել 12,5 միլիարդ ծառ: Ֆելիքսը ավելի շատ համակիրներ ունի, քան բոլոր պետությունների նախագահները միասին: Նրա հրաշալի նախաձեռնությանը միացել են երեխաներ ու մեծահասակներ ավելի քան 130 երկրներից: Կարևորագույն նպատակը ողջ աշխարհով մեկ տրիլիոն ծառ տնկելն է: Իսկ այն, որ նպատակը Ֆելիքսի ու նրա ընկերների համար իրագործելի է, հաստատ է, քանի որ նրանց նշանաբանն է. «Քիչ խոսել, շատ գործել»:
Շարունակել կարդալ
Մանկական բարի երգերը հավանաբար ամենալավ բանն են աշխարհում, իսկ եթե դրանք կատարում է այնպիսի տաղանդավոր ու հմայիչ երգչուհի, ինչպիսին Լիդուշիկն է, անտարբեր չի մնում ոչ ոք: Լիդուշիկին սիրում են թե իր տարեկիցները, թե մեծահասակները: Նա իր երգերի հետ մարդկանց հրաշալի տրամադրություն ու դրական լիցքեր է նվիրում և չի դադարում մեզ զարմացնել իր նոր երգերով: Իր նորությունների, նոր հաջողությունների ու ցանկությունների մասին մեզ պատմում է Լիդուշիկը:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ