Ինչ կա-չկա

Մանկական նորություններ, հետաքրքիր փաստեր ու օգտակար խորհուրդներ:

ՄԱՅԻՍԻ 5 -Ը՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Հենց այսօր՝ մայիսի 5-ին ամբողջ աշխարհը նշում է հաշմանդամության դեմ պայքարի միջազգային օրը: Եվ պայքարում են բոլորը՝ տղաներն ու աղջիկները, մեծերն ու փոքրիկները, հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդիկ:

Մայիսի 5 - ը՝ Հաշմանդամության դեմ պայքարի միջազգային օր Շարունակել կարդալ

ՄԻԿԱ ԵՎ ԲԵՏՏԻ – ՊԱՐԱՇՓՈԹ

Միկա և Բետտի՝ անուններ, որոնք հայտնի են մեզ շատ ու շատ նախագծերից, անուններ, որոնցից յուրաքանչյուրը մի գույն է, մի ժպիտ ու տրամադրություն: Իսկ երբ միավորվում են բոլոր գույները, տրամադրություններն ու ժպիտները, առաջանում է իսկական խառնաշփոթ: Խառնաշփոթից՝ երգեր, երգերից՝ պարեր, իսկ ա՛յ պարերից՝ պարաշփոթ: Եվ ուրեմն Միկայի ու Բետտիի երգը պարզապես չէր կարող չկոչվել «Պարաշփոթ»:

Միկա և Բետտի
Շարունակել կարդալ

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏԵԼ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԷՋԱՆԻՇ

Գիրքը, սովորաբար, չի հաջողվում միանգամից ընթերցել ու մի կողմ դնել: Մենք անընդհատ կանգ ենք առնում ինչ-որ հետաքրքիր մի հատվածի վրա և զբաղվում ուրիշ գործերով: Իսկ այդ ժամանակ մեզ օգնության է շտապում էջանիշը: Նա գալիս է, մտնում գրքի մեջ, ծածկվում նրա թերթերով ու խորը քուն մտնում այնքան ժամանակ, մինչև մենք կարթնացնենք նրան ու կշարունակենք ընթերցել: Եվ այսպես, այսօր առաջարկում եմ մեր շնորհաշատ ձեռքերով պատրաստել յուրօրինակ էջանիշ: Սկսեցի՜նք…

Յուրօրինակ էջանիշ Շարունակել կարդալ

ՊԱՌՎԻ ՈՒԼԵՐԸ

Քեզ էլ է հետարքրում, թե ինչո՞ւ են գարնանը անձրևային ու արևային եղանակները այդքան արագ ու անսպասելի փոխարինում իրար: Ապրիլյան պարզ երկնքում հանկարծ կարող են ամպեր կուտակվել և երկնքից հորդ անձրև թափել, իսկ քիչ անց երկնքում կրկին կարող է շողալ պայծառ արևը: Հայ ժողովուրդը այս փոփոխական օրերը անվանում է «պառվի ուլեր» և ասում է, թե մինչև պառվի ուլերը չանցնեն, վստահաբար չի կարելի ասել, որ գարուն է եկել:

Պառվի ուլեր Շարունակել կարդալ

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????