Մանկական նորություններ
Նորություններ մանկական աշխարհից. մանկական միջոցառումներ, փառատոններ, համերգներ, մրցույթներ: Այն ամենը, ինչ կհետաքրքրի Ձեզ և Ձեր փոքրիկներին:
Երկիր մոլորակն ապրում էր շատ հանգիստ ու փայլում էր մաքրությամբ… մինչև մարդկության ի հայտ գալը: Ինչու՞. դե որովհետև մենք հայտնվեցինք, թե չէ, սկսեցինք աղտոտել, աղմկել ու փչացնել ամեն ինչ: Նույնիսկ 2003 թվականի հետազոտությունից հետո գիտնականները եկան այն եզրակացության, որ բնակչության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա այնքան է աճել, որ 2050 թվականին մարդկությանը ևս մեկ մոլորակ պետք կգա իրենց պահանջները հոգալու համար:
Բոլորովին վերջերս՝ 2012 թվականին, ՄԱԿ-ը որոշում ընդունեց մարտի 20-ը հռչակել երջանկության միջազգային օր: Փաստորեն, այս տոնն ընդամենը մի տարեկան է, բայց արդեն հասցրել է սիրվել ու ճանաչվել ամբողջ աշխարհում: Իսկ գիտե՞ս ինչու է այդքան լայն տարածում գտել. որովհետև աշխարհի բոլոր-բոլոր մարդիկ ցանկանում են երջանիկ լինել և հենց այդ ցանկությունն էլ միավորում է բոլորին:
Հիանալի տոն բոլոր նրանց համար, ովքեր սիրում են քնել՝ այսօր նշվում է քնի միջազգային օրը: Ճիշտ է, քնկոտների համար տոներ ու առիթներ պետք չեն երկար քնելու համար, բայց սա այն օրն է, երբ երկար ու հանգիստ քունը ոչ միայն խրախուսվում է, այլև ցանկալի է:
Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…
Ավետիք Իսահակյան
|
|
Մոծաբանություններ