Մուլտֆիլմ [օնլայն]

 
Ad

Մրցույթներ և նախագծեր

Հայտարարություններ մանկական մրցույթների և միջոցառումների մասին, մրցանակակիր երեխաների մասին տեղեկություններ

«ՄՈԾԱԿ» ՄԱՆԿԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐԸ IPAD- Ի ՀԱՄԱՐ

Mocak magazineՄինչև ականջները բացված ժպիտով հենց հիմա քեզ եմ ներկայացնում «Մոծակ» մանկական ամսագիրը՝ առաջին մանկական էլեկտրոնային ամսագիրը հայերեն լեզվով, որը նախատեսված է iPad-ի և Androidհամակագով աշխատող պլանշետների համար:

Մեր նորածին ամսագիրը այսօր սկսում է իր մե՜ծ ու շատ հետաքրքիր ուղևորությունը քեզ հետ միասին: Ամսագրի էջերում դու կծանոթանաս մեր պատմության և մշակույթի, հայ հերոսների և հայ մանկագիրների հետ, կգտնես հետաքրքիր պատմություններ, հեքիաթներ, հայալեզու նոր աուդիոհեքիաթներ և էլի լիքը-լիքը բան:
Շարունակել կարդալ

ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՈՒԶՈՒՄ ԵՄ ՍՈՎՈՐԵԼ ԱՆԳԼԵՐԵՆ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Ուշադրություն, ուշադրություն, ահա և ավարտվեց Mocak.am մանկական կայքի և Cool School լեզվի կենտրոնի  հայտարարած մրցույթը: Ժամանակն է հայտարարելու հաղթողներին: Հիշեցնենք, որ մրցույթը նախատեսված էր բոլոր այն փոքրիկների համար, ովքեր սիրում են և ցանկանում են սովորել անգլերեն: Մրցույթին մասնակցելու համար պարզապես հարկավոր էր գաղտնի և ի լուր աշխարհի ասել, թե ինչու ես ցանկանում սովորել անգլերեն:

Եվ այսպես, ընտրվել են ամենայուրօրինակ պատասխանները, որոնց հեղինակներն էլ ճանաչվում են հաղթող: Cool School լեզվի կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղի ունեցած քվեարկության, ինչպես նաև Cool School-ի ու Mocak.am-ի գնահատականների համադրման արդյունքում հաղթող են դարձել՝

Սաթենիկ Առաքելյան – 11 տարեկան – 1-ին տեղ

Մրցույթ. Ուզում եմ սովորել անգլերեն
Շարունակել կարդալ

Mocak.am-Ը ԵՎ ՖՈՒՏԲՈԼԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Դեկտեմբերի 3-ին` հաշմանդամության միջազգային օրը, կմեկնարկի «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» ֆուտզալի 6-րդ մրցաշարը: Այս մրցաշարը նախատեսած է լրատվամիջոցների ֆուտբոլի սիրողական թիմերի համար: Այո, այո, այս մրցաշարը նախատեսված է ոչ թե պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների, այլ ֆուտբոլասերների համար: Ֆուտբոլի սիրահարների թվում է նաև Mocak.am-ը, որը նույնպես մասնակցելու է մրցաշարին Երիտասարդ առաջնորդների դպրոցի սպորտակումբի հետ համատեղ:

Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների
Շարունակել կարդալ

ՆԱՍՏՅԱ ՊԵՏՐԻԿԸ՝ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2012-Ի ՀԱՂԹՈՂ

Ահա և վերջ: Տեղի ունեցավ Մանկական Եվրատեսիլ 2012-ը: Պատկերացնում եմ, թե որքան ոգևորված ու հուզված ես: Չէ՞ որ դու էլ ինձ պես ականատես եղար հրաշալի մի մրցույթի, լսեցիր 12 մանկական պայծառ երգ և այդ թվում՝ մեր փոքրիկ «բիթլներին»՝ Compass band-ին, ովքեր պարզապես հրաշալի ելույթ ունեցան և ստիպեցին ժպտալ հայ և եվրոպացի բոլոր-բոլոր աղջիկներին:

Մանկական Եվրատեսիլ
Շարունակել կարդալ

1-ից 3123

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????