Մուլտֆիլմ [օնլայն]

 
Ad

Օգտակար խորհուրդներ

Օգտակար խորհուրդներ փոքրիկներին ու նրանց ծնողներին ամեն հնարավոր իրավիճակներում:

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏԵԼ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԷՋԱՆԻՇ

Գիրքը, սովորաբար, չի հաջողվում միանգամից ընթերցել ու մի կողմ դնել: Մենք անընդհատ կանգ ենք առնում ինչ-որ հետաքրքիր մի հատվածի վրա և զբաղվում ուրիշ գործերով: Իսկ այդ ժամանակ մեզ օգնության է շտապում էջանիշը: Նա գալիս է, մտնում գրքի մեջ, ծածկվում նրա թերթերով ու խորը քուն մտնում այնքան ժամանակ, մինչև մենք կարթնացնենք նրան ու կշարունակենք ընթերցել: Եվ այսպես, այսօր առաջարկում եմ մեր շնորհաշատ ձեռքերով պատրաստել յուրօրինակ էջանիշ: Սկսեցի՜նք…

Յուրօրինակ էջանիշ Շարունակել կարդալ

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՅԲՈՒԲԵՆ – ՄԱՍ 2-ՐԴ

այբուբենԵս քեզ բավական երկար ժամանակ էի տվել մեր այբուբենի առաջին երեք տառը սովորելու համար: Եվ համոզված եմ, որ հիմա արդեն դու կարողանում ես գեղեցիկ գրել ու ճանաչել տառերը: Գիտես չէ՞, որ ամեն ինչ հենց այբուբենից է սկսվում: Եվ եթե հանկարծ այբուբեն չիմանաս, չես կարող դառնալ ո՛չ ուսուցիչ, ո՛չ երգչուհի, ո՛չ էլ, որ ամենակարևորն է, նախագահ: Դե ուրեմն այս ամենն իմանալով, շարունակում ենք սովորել հայոց այբուբենի մյուս տառերը:
Շարունակել կարդալ

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՆՎԵՐ ՄԱՐՏԻ 8-ԻՆ

Մայրիկները, ուսուցչուհիները, տատիկներն ու բոլոր-բոլորը սիրում են, երբ նվերները լինում են հատուկ իրենց համար և մեր իսկ ձեռքերով պատրաստված: Իսկ եթե մենք այս ամենը գիտենք, ուրեմն կարող ենք օգտագործել «իրենց դեմ»: Առաջարկում եմ շա՜տ պարզ մի նվեր, որից հաստատ բոլորն էլ կուրախանան, նույնիսկ՝ ինձ ու քեզ պես կամակորները:

նվեր մայրիկին

Շարունակել կարդալ

ՇՔԱՆՇԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՅՐԻԿԻՆ ԿԱՄ ՏԱՏԻԿԻՆ

Այն, որ քո մայրիկն աշխարհի ամենալավ մայրիկն է, տատիկն էլ՝ աշխարհի ամենա-ամենալավ տատիկը, ոչ ոք չի կասկածում: Բայց այդ մասին պետք է հենց իրենց ասել, միայն թե ոչ խոսքերով: Ապա ինչպե՞ս: Ես մե՜ծ սիրով կօգնեմ քեզ: Մենք կպատրաստենք շքանշան հատուկ աշխարհի ամենալավ մայրիկի կամ տատիկի համար:

Շքանշան մայրիկին
Շարունակել կարդալ

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????