Ազնիվ Մոծակի Խոսք

Մեր Մասին | Կանոններ | Հարցեր | Նախագծեր | Խորհուրդներ
Մանկական ժամանցային կայք

Օգտակար խորհուրդներ

Օգտակար խորհուրդներ փոքրիկներին ու նրանց ծնողներին ամեն հնարավոր իրավիճակներում:

ԻՆՉՊԵՍ ՆԿԱՐԵԼ ՁՆԵՄԱՐԴ

ձնեմարդ

Զվարճալի ձնեմարդ նկարելն իրականում ամենաուրախ ու ամենահեշտ գործերից մեկն է: Մի քանի կլորակ, և մեր ձնեմարդը արդեն պատրաստ է ու կարող է զարդարել ցանկացած բացիկ կամ տետր:

Եվ ամենակարևորը, չմոռանաք հանկարծ գազարի մասին: Հետևեք քայլերին և ստեղծեք ձեր ձեմարդուն:
Continue reading

ԱՄԱՆՈՐՅԱ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ՝ ԴԻԶԱՅՆԵՐ ՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆԻՑ

Նուշ Ղազարյան

Նուշ Ղազարյան

Դե ինչ, արդեն ժամանակն է մոռանալ ամեն ինչ և զբաղվել միայն ամանորյա հաճելի հոգսերով: Ամեն տարի որոշում ենք  յուրահատուկ ու տարբերվող շունչ հաղորդել Ամանորին, բայց այդպես էլ  չենք անում: Իսկ այս տարի հաստատ որոշել ենք. ամեն ինչ արտասովոր է լինելու` ամանորյա ուտեստները, ամանորյա ձևավորումը և անգամ տոնածառի խաղալիքները: Քեզ այս հարցում շա՜տ ցանկացավ օգնել դիզայներ Նուշ Ղազարյանը: Տեսնենք ինչ խորհուրդներ է նա մեզ տվել:

«Քանի որ այս տարվա տարերքը ջուրն է, ավելի կիրառելի կլինեն սառը, ծովային գույները և ջրային աքսեսուարները, օրինակ՝ խեցին, ծովային աստղերը, որոնք կարելի է օգտագործել իբրև տոնածառի խաղալիքներ և, ընդհանրապես, դրանցով անել այն ամենն, ինչ մտքներովդ անցնի: Այս տարի վիշապի տարի է, և պետք չէ մոռանալ նաև փոքրիկ արձանիկների մասին (նախընտրելի է՝ ապակուց կամ փայտից):
Continue reading

ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ՍԻՐՈ ՆՎԵՐԸ

Մայր ԹերեզաՄայր Թերեզային սուրբ էին համարում դեռ կենդանության օրոք: Նրան բաժին էր ընկել դժվար և երջանիկ առաքելություն. արդեն որերորդ անգամ մարդկանց ավետել, որ Աստված հենց ինքը սեր է, և յուրաքանչյուր մահկանացուի կյանքի իմաստը սա է. սիրել և լինել սիրված:

20-րդ դարում Մայր Թերեզան ոչ միայն գթասրտության խորհրդանիշ էր, այլև օգնական քույրերի հետ ռեալ ուժ էր ներկայացնում, որի հետ չէր կարելի հաշվի չնստել: Նրանով հիանում էին, նրա առաջ խոնարհվում էին, նրան աստվածացնում էին: Նեպալի մայրքաղաք Կատմանդուում մի ծերանոց կա: Այստեղ է նաև Մայր Թերեզայի սենյակը: Սենյակի պատերին գրված է. Continue reading

ԻՆՉՊԵՍ ՆԿԱՐԵԼ «ԴԻՍՆԵՅԻ» ՎԻՆԻԻՆ

Վինի ԹուխԽորհրդային մուլտֆիլմի հերոս Վինի Թուխին նկարեցինք, հիմա ժամանակն է օգնության հասնելու «Դիսնեյ» ընկերության մուլտերի սիրահարներին:

Երևի համոզվեցիք, որ ոչինչ դժվար չէ, եթե փորձեք հետևել այս պարզ ու հեշտ կանոններին: Իսկ վերջում կհամեմատեք, թե որ արջուկն ավելի հաջող ստացվեց: Եվ այսպես… Continue reading

ԻՆՉՊԵՍ ՆԿԱՐԵԼ ՎԻՆԻ ԹՈՒԽ

Վինի Թուխ 1Եթե դուք Վիննիին շատ եք սիրում ու ցանկանում եք նկարել, բայց ձեր նկարած արջուկը առանց այդ էլ ծուռթաթ արջուկին ավելի ծուռթաթ է դարձնում, ապա մեր օգնությունը ճիշտ ժամանակին է:

Իրականում Վինիին նկարելը բոլորովին էլ դժվար չէ: Հետևելով այս քայլերին՝ դուք էլ կկարողանաք իսկական Վինի Թուխ նկարել: Ահա թե ինչ է պետք անել: Վերցրեք թուղթ, մատիտներ, ռետին… ու մի քիչ էլ համբերություն: Սկսում ենք… Continue reading

ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԵԼ ՀԵՔԻԱԹ

Ինչպես գրել հեքիաթԵրբ ուսուցիչները հերթական շարադրությունն են հանձնարարում, շատ երեխաների դեմքն այնպիսի արտահայտություն է ստանում, ասես հենց նոր թթու լիմոն են կերել:

Բայց շարադրություն գրելը, փոքրիկ պատմություն հորինելը կարող են շատ ուրախ զբաղմունք դառնալ, եթե այդ ամենին մոտենաս հաճույքով: Այդ դեպքում քո փոքրիկ աշխատանքները կարող են դպրոցական նստարանից էլ ավելի վեր բարձրանալ ու դառնալ պատմվածքներ ու հեքիաթներ, որոնք հետաքրքրությամբ կկարդա ոչ միայն քո ուսուցչուհին, այլև շատ այլ ընթերցողներ: Եթե այդ միտքը քեզ դուր եկավ, ապա ոչինչ չի խանգարում քեզ փորձել: Այս խորհուրդներն էլ կարծում ենք քեզ պետք կգան: Continue reading