Ինչ կա-չկա

Մանկական նորություններ, հետաքրքիր փաստեր ու օգտակար խորհուրդներ:

ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԸ

գրադարանավարների օրըՈռա՜… ևս մի տոն, ու էլի բարեմաղթանքներով ու շնորհավորանքներով լի օր: Այսօր նշվում է գրադարանավարի օրը: Տոնն ընդունվել է 2004 թվականին և յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 7-ին մենք նշում ենք այն ու շնորհավորում բոլոր գրադարանավարներին:

Թեև այս տարի տոնը համընկնում է հանգստյան օրվա հետ, բայց տխրել պետք չէ, գրադարան գնալ և շնորհավորել կարող եք նաև վաղը. համոզված եմ, գրադարանավարները շատ կուրախանան, երբ դու նրանց շնորհավորես, իսկ շնորհավորանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար կարող ես պատրաստել բացիներ (այդ հարցում մենք քեզ օգնել ենք): Օրվա առթիվ ողջ աշխարհում կազմակերպվում են միջոցառումներ, գրքի շնորհանդեսներ, գրական ստեղծագործությունների թատերական բեմականացումներ:  Շարունակել կարդալ

ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ԺՊԻՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ

Ժպիտի համաշխարհային օրըԱյսօր՝ հոկտեմբերի 5-ին, ողջ աշխարհում նշվում է ամենաուրախ տոնը՝ ժպիտի համաշխարհային օրը: Իհարկե, տոնը պաշտոնական չէ, և փողկապներով լուրջ մարդիկ գուցե այնքան էլ չեն կիսում մեր ուրախ տրամադրությունը, բայց դա այնքան էլ կարևոր չէ:

Այս հրաշալի տոնի համար մենք պարտական ենք նկարիչ Հարվի Բելլին: 20-րդ դարի կեսին նա ոչնչով աչքի չընկնող երիտասարդ նկարիչ էր, որին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, նրա նկարները չէին քննադատում կամ գովում , և գուցե մենք նրա անունն անգամ չիմանայինք, եթե մի օր ապահովագրական մի ընկերություն (State Mutual Life Assurance Company of America) չխնդրեր նրան հորինել մի հեշտ հիշվող խորհրդանիշ, որը կդառնար ընկերության այցեքարտը: 
Շարունակել կարդալ

ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ 77 ՏԱՐԵԿԱՆ Է

Արմեն ՋիգարխանյանըՀոկտեմբերի 3-ին հայ մեծ դերասան Արմեն Ջիգարխանյանը դարձավ 77 տարեկան: Արմեն Ջիգարխանյանին սիրում ու երկրպագում են միլիոնավոր մարդիկ Հայաստանում,  Ռուսաստանում և այլ երկրներում: Մեզ համար նա ոչ միայն մեծ դերասան է, այլև կենդանի լեգենդ: Ջիգարխանյանը հրաշալի խաղում է  և բարդ դրամատիկ դերեր, և հանդես է գալիս երաժշտական կատակերգություններում ու դետեկտիվ-արկածային ֆիլմերում:  Նա խաղացել է ավելի քան 200 կինոնկարում,  մարմնավորել է բազմաթիվ մուլտֆիլմերի հերոսների: Խաղացած դերերի քանակով նա գերազանցում է անգամ Ալեն Դելոնին և Մարլոն Բրանդոյին և հայտնվել է նաև Գինեսի ռեկորդների գրքում:
Շարունակել կարդալ

ԾԱՂԿԱՅԻՆ ԲԱՑԻԿ ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՄԱՐ

Շարունակում ենք մեր շա՜տ կարևոր գործը, ինչպես որ հարկն է, պատրաստվում ենք դիմավորել Ուսուցիչների տոնը: Եվ այսպես, ինչը կարող է ավելի ուրախացնել քո սիրելի ուսուցչին, քան ծաղիկները և քո ջերմ ու անկեղծ շնորհավորանքը: Իսկ եթե այս ամենը պատրաստված է քո ձեռքով, ապա էլ կասկած չկա. ուսուցչուհիդ պարզապես «կհալչի» նման ուշադրությունից: Բայց, այուամենայնիվ, հիշի՛ր, «9»-երն ու «10»-երը հենց այնպես չեն շարվելու դասամատյանում: Եվ դասերդ էլ պետք է պատրաստես նույնքան լավ, որքան ահա այս հրաշալի ծաղկային բացիկը քո սիրելի ուսուցչի համար:

ուսուցչի համար
Շարունակել կարդալ

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????