Գիտունիկի անկյուն
Մանկական գիտափորձեր, աճպարարություններ, զարմանալի փաստեր ու բացահայտումներ

Փոքրիկ մուլտֆիլմ ստեղծելու արվեստին քեզ արդեն հասցրել ենք ծանոթացնել (կարող ես վերհիշել այստեղ): Սակայն ցանկացած հմտություն պետք է ամեն օր ավելի ու ավելի կատարելագործել: Հենց դրա համար էլ քեզ մի նոր առաջադրանք կտամ: Կտամ նաև հուշումներ և ցուցումներ: Իսկ քեզնից կպահանջվի միայն հետևել դրանց և պատրաստել ահա այս քայլող մարդուկին:
Շարունակել կարդալ
Արդեն քնելու ժամանակն է, իսկ քունդ չի՞ տանում: Կարելի է մի փոքր զվարճանալ խոր քուն մտնելուց առաջ և հետո միայն ուղևորվել երազների աշխարհ: Հատկապես որ այս դեպքում երազները շատ ավելի զվարճալի կլինեն: Կհարցնես՝ ի՞նչ է հարկավոր դրա համար: Ասեմ… Մի մութ սենյակ, մի լապտերիկ, և ամենակարևորը՝ քո ձեռքերը: Խաղում ենք ստվերների հետ…
Աշխարհի գրեթե բոլոր երեխաները մաթեմատիկան համարում են շատ ձանձրալի գիտություն… Բարդ խնդիրներ, բարդ լուծումներ, հավասարումներ… Բայց իրականում թվերի աշխարհը շա՜տ-շա՜տ հետաքրքիր է: Պարզապես պետք է հանել ամբողջ վատ տրամադրությունը և գումարել մի քիչ երևակայություն: Իսկ արդյունքը կլինի հետաքրքիր և զարմացնող ֆոկուս: Դե՞, պատրա՞ստ ես… Սկսեցինք:
Ֆոկուս 1: Այս ֆոկուսի համար քեզ հարկավոր է հաշվիչ և քո հեռախոսահամարը:
1. Հիշիր հեռախոսահամարիդ առաջին երեք թիվը: Բայց բջջային օպերատորի կոդը հաշվի մի առ (095, 091, 077 և այլն):
Շարունակել կարդալ

Քայլ 1
Այս գիտափորձի համար քեզ հարկավոր է թուղթ, սուրճի կամ պահածոյի երկու տուփ և մեկ ապակյա տարա: Դրեք տուփերը միմյանցից 30 սմ հեռավորության վրա: Եվ վրան դրեք թուղթը այնպես, որ կամրջակ ստացվի:
Հիմա փորձեք թղթի վրա դնել ապակյա տարան: Թուղթը չի դիմանա ծանրությանը և ապակյա տարան ցած կընկնի: Քանի որ տարան կլարկարող է կոտրվել, այն կարող եք փոխարինել ոչ շատ մեծ մեկ այլ իրով:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ