Hand made
Hand made խաղալիքներ, նվերներ, հագուստ ու այլ պարագաներ: Ամեն ինչ մեր իսկ ձեռքերով:
Քանի դեռ հանգստյան օրեր են, եկեք օգտվենք առիթից ու մեր ամբողջ ժամանակը տրամադրենք հարազատներին: Իսկ ինչպե՞ս կարելի է անցկացնել այդ ժամանակը… Հմմ, այնքա՜ն բան կարելի է անել, բայց ես առաջարկում եմ պատրաստել ո՛չ ավելի, ո՛չ պակաս ամպիկներ: Միասին կպատրաստենք բարձ – ամպիկներ, բայց պատրաստելուց հետո հաստատ չենք ուղարկի երկինք, որովհետև նրանք բնակություն են հաստատելու հենց մեր բնակարաններում:
Շարունակել կարդալ
Գիրքը, սովորաբար, չի հաջողվում միանգամից ընթերցել ու մի կողմ դնել: Մենք անընդհատ կանգ ենք առնում ինչ-որ հետաքրքիր մի հատվածի վրա և զբաղվում ուրիշ գործերով: Իսկ այդ ժամանակ մեզ օգնության է շտապում էջանիշը: Նա գալիս է, մտնում գրքի մեջ, ծածկվում նրա թերթերով ու խորը քուն մտնում այնքան ժամանակ, մինչև մենք կարթնացնենք նրան ու կշարունակենք ընթերցել: Եվ այսպես, այսօր առաջարկում եմ մեր շնորհաշատ ձեռքերով պատրաստել յուրօրինակ էջանիշ: Սկսեցի՜նք…
Շարունակել կարդալ
Մի ժամանակ մեր բոլոր հագուստները համերաշխ ապրում էին: Այն ժամանակ ամեն ինչ միասին էր. տաբատների վերին հատվածները, բաճկոններն ու վերնաշապիկները: Նրանք բոլորն ապրում էին մի պահարանում, որտեղ վարձով բնակություն էր հաստատել նաև մի մկրատ: Հագուստները հենց սկզբից որոշել էին ընկերություն անել նրա հետ, բայց ոչինչ չէր ստացվում, որովհետև մկրատը չար էր, շա՜տ չար: Անընդհատ բարկանում ու վախեցնում էր խեղճ հագուստներին… Մի օր էլ այնպես բարկացավ, որ վեր կացավ տեղից ու սկսեց կտրել նրանց ինչպես պատահի: Շատ կտրեց, թե քիչ, հավաքեց իրերն ու հեռացավ: Խեղճ հագուստներն այդպես պատռոտված մնացին այնքան ժամանակ, մինչև մի քնքուշ ձեռք օգնեց նրանց:
Ես հիմա քեզ մի մե՜ծ գաղտնիք կասեմ, բայց ոչ ոքի, լսու՞մ ես, ոչ ոքի չասես. ձմեռն իրականում մի թիթիզ ու լացկան աղջիկ է: Նա իր գեղեցիկ սպիտակ զգեստով ամբողջ երեք ամիս թիթիզություն է անում ու այնպես է կապվում մեզ հետ, որ չի ուզում հեռանալ: 
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ