Մանկական նկարներ
Մանկական նկարներ, wallpaper-ներ, կադրեր սիրված մուլտերից, մուլտհերոսների ֆոտոալբոմներ:
Փոքրիկ երեխաներն «ամենոֆոտոգենիկն» են: Հնարավոր չէ գտնել երեխայի մի լուսանկար, որ հիացմունք չառաջացնի, չստիպի ժպտալ ու չբարձրացնի տրամադրությունը: Եվ առավել ևս հնարավոր չէ որոշել, թե որն է ամենալավը այսքան «համով» նկարներից: Այնպես որ, ձեզ լիքը ժպիտներ ու անչափ դրական զգացողություններ ու պայծառ նկարներ Մոծակից… Շարունակել կարդալ
«Գտնված երազ» մուլտֆիլմը ստեղծվել է այն ժամանակ, երբ դեռ ամեն ինչ ձեռքով էր նկարվում, երբ տեխնիկական սուղ պայմանները թույլ չէին տալիս երազել անգամ 3D ձևաչափի ու պայծառ գույներով նկարների մասին: Բայց այդ ամենից ավելի կարևոր էր այն հոգևոր աշխարհը, որ ապրում էր այս պարզ ու զարմանալիորեն հարազատ կերպարների մեջ: Եվ փոքրիկ Աղջիկն ու Ծերուկը երբեք չեն կորցնի իրենց հմայքը, չէ՞ որ նրանք իսկապես չափազանց մրցունակ են…
Հիշենք այն նկարիչներին ու մուլտիպլիկատորներին, ովքեր ստեղծել են մեր սիրելի հերոսներին ու նրանց նկարները …
Նկարիչներ՝ Հ. Դիլաքյան, Ս. Գալստյան, Յու. Մուրադյան, Ո. Սարգսյան, Գ. Դիլաքյան:
Մուլտիպլիկատորներ՝ Վ. Մաիլյան, Ռ. Սահակյանց, Ի. Պատրիկ, Հ. Կիրակոսյան:
Այնպիսին, ինչպիսին մենք ճանաչում ենք Կառլսոնին, հորինել է նկարիչ Անատոլի Սավչենկոն: Կառլսոնից բացի նա էլի շատ հայտնի մուլտհերոսների է նկարել՝ Կեշա թութակին, Շելկունչիկին, Մանչուկին ու Ֆրեկեն Բոկին և այլն: Նա համոզված էր, որ մուլտֆիլմի բոլոր հերոսները պետք է լինեն շատ ուրախ, զվարճալի ու ամենակարևորը` բարի, և ինքն էլ հենց այդպիսի հերոսներ էր ստեղծում:
Անատոլի Սավչենկոյի նկարած Կառլսոնը բոլորին այնքան դուր եկավ, որ դրանից հետո այլևս չկարողացան սիրել այլ «կառլսոնների»: Սիրվեցին նաև մուլտֆիլմի մյուս հերոսները, միայն դաստիարակչուհի Ֆրեկեն Բոկին հնչյունավորող Ֆաինա Ռանևսկայային բորորովին դուր չեկավ իր հերոսուհին: Նա շատ բարկացավ նկարչի վրա: «Մի՞թե ես այսքան տգեղ եմ»,- ասում էր նա` մոռանալով, որ Անատոլի Սավչենկոն նկարել է ոչ թե իրեն, այլ հեքիաթի հերոսին:
Շարունակել կարդալ

Վաղուց չենք նկարել ասֆալտի վրա, չէ՞: Իսկ հիշո՞ւմ ես, թե երբ ես վերջին անգամ նկարել քո շնիկին կամ մյուս սիրելի կենդանիներին: Հիմա հենց դրա ժամանակն է. գնում ենք միասին նկարելու մեր սիրելի կենդանիներին, այն էլ՝ Ազատության հրապարակում: Այս նկարչական տոնը մեզ համար կազմակերպել է “Կենդանիների Պաշտպանության Կենտրոն” հասարակական կազմակերպությունը: Այս նկարչական տոնը հենց այդպես էլ կոչվում է՝ իմ սիրելի կենդանին: Քեզ հետ կարող ես վերցնել նաև մեծերից մեկին, չէ՞ որ նրանք էլ ունեն սիրելի կենդանիներ և կարող են ուրախանալ մեզ հետ միասին: Նկարելու ենք գունավոր կավիճներով ասֆալտին կամ գունավոր մատիտներով թղթերի վրա, ինչպես կցանկանաս: Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ