ՀԵՔԻԱԹՆԵՐ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻ ՄԱՍԻՆ


Հեքիաթներ երեխայի մասին

Mocak.am մանկական ժամանցային կայքը ներկայացնում է նոր նախագիծ՝ Հեքիաթներ Ձեր երեխայի մասին, ճանաչողական, դաստիարակչական և անչափ հետաքրքրաշարժ պատմությունների հավաքածու, որոնց գլխավոր հերոսը հենց Ձեր երեխան է:

Այս հեքիաթների գրքում Ձեր երեխան հայտնվում է հեքիաթային իրականության մեջ, հաղթահարում տարբեր փորձություններ ու խնդիրներ: Նա սովորում է, թե ինչ են բարությունն ու հոգատարությունը, աշխատասիրությունն ու արդարությունը, սովորում է լինել քաղաքավարի և ուշադիր, ձեռք է բերում հավատ սեփական ուժերի հանդեպ: Հեքիաթներն ընթերցելով՝ երեխան ինքն է հաղթահարում իր խնդիրները. արդեն կարիք չկա բարկանալ նրա վրա, զգուշացնել ու սովորեցնել:

Հեքիաթներն ունեն ուրախ նկարազարդումներ, որոնք տեղափոխում են երեխային հեքիաթային աշխարհ: Իսկ ֆոտոնկարազարդումների մեջ օգտագործվում են հենց Ձեր փոքրիկի լուսանկարները: Հատուկ իր մասին գրված հեքիաթները երեխայի մեջ ընթերցանության հանդեպ մեծ սեր են արթնացնում և զարգացնում նրա երևակայությունը:

Յուրաքանչուր գիրք պատրաստվում է մեծ հոգատարությամբ և ուշադրությամբ՝ անհատապես յուրաքանչյուր երեխայի համար և հրատարակվում 1 օրինակով:

Հեքիաթներում օգտագործվում է անհատական հեքիաթաթերապիայի մեթոդիկան, որը չափազանց արդյունավետ է երեխայի դաստիարակության հարցում: Ցանկացած հեքիաթ պատմություն է մարդկանց փոխհարաբերությունների մասին, մեր կյանքում գործող օրենքների մասին: Եվ միաժամանակ դրանք բոլորը ներկայացվում են երեխայի համար հասկանալի լեզվով:

Մենք սիրով պատրաստ ենք ստեղծել լավագույն նվերը Ձեր երեխայի համար, որ կդառնա նրա ամենասիրելի գիրքը աշխարհում:

Մարնամասներին ծանոթանալ և գիրքը պատվիրել կարող եք՝ այցելելով book.mocak.am կայք:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։