![]()
Մաշան ու Արջը հեքիաթի նորացված տարբերակը առաջին անգամ որոշել է ստեղծել մուլտիպլիկատոր Օլեգ Կուզովկովը: Նա պատմում է, որ այդ միտքը նրան առաջին անգամ այցելել է, երբ ինքը հանգստանում էր Ղրիմում: Ծովափին նա հանդիպել է մի փոքրիկ չարաճճի աղջկա, ով և դարձել է Մաշայի նախատիպը: Նա այնքան կամակոր ու այնքան զվարճալի էր, որ ծովափին հանսգտացող բոլոր մեծահասակներին ստիպում էր վազվզել իր ետևից՝ իսկը Մաշայի նման:
Իհարկե, մուլտֆիլմը նկարահանելու համար բավական ժամանակ հարկավոր եղավ: Օլեգ Կուզովկովը որոշեց, որ Մաշայի չարաճճիությունները ոչ միայն զվարճալի, այլև ուսուցողական պետք է լինեն և հիմնված լինեն ժամանակակից կյանքի վրա: Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ