աղջիկ

ՄԱՆԿԱԿԱՆ ՖԻԼՄ – «ՊՈԼԻ»

մանկական ֆիլմ ՊոլիԳիտեմ, որ արդեն հասցրել ես մի լավ կարոտել մանկական ֆիլմերի: Դե ուրեմն, ճիշտ ժամանակն է հարմար տեղավորվելու ու կինոդիտում կազմակերպելու համար: Այս անգամ քեզ առաջարկում եմ մի շատ բարի ու հուզիչ ֆիլմ դիտել Պոլի անունով զվարճալի թութակի մասին:
Շարունակել կարդալ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈՔՐԻԿ ՄԱՐԻՆԿԱՅԻՑ

Մարինա Մարգարյան

Մարինա Մարգարյան

Վրձինը

Մի օր վերցրեցի
Վրձինը մաքուր,
Ներկի մեջ թաթախեցի
Ու նկարեցի.
Մի երկինք շատ պարզ,
Հետո աղավնի
Ու խաղաղ երկիր՝
Հրա՜շք, լուսավոր.
Վրձինը իմ լավ
Ու ինձ բարեկամ
Օգնեց  նկարել
Մի բնակավայր
Հավաքված բարի,
Մարդկանցով արի:
Եւ բնակավայրը այս այգեստան
Կոչվեց մի բառով՝ Հայաստան: Շարունակել կարդալ

ՄԱՇԱՆ ՈՒ ԱՐՋԸ – ՄԱՍ 27

Մաշան ու արջըՄեր սիրելի արջուկ Միշան իսկապես բազմատաղանդ է: Մաշայի ու արջի մասին նոր մուլտֆիլմում կբացահայտվի նաև Միշայի նկարչական տաղանդը: Բայց Մաշան մի՞թե թույլ կտա, որ միայն Միշայի տաղանդները բացահայտվեն: Իհարկե ոչ: Այս սերիայում կտեսնենք նաև Մաշայի հրաշալի աշխատանքները: Ի դեպ, նա ունի ևս մեկ հրաշալի հատկություն. Մաշան տոնի է վերածում անգամ ամենահասարակ օրը, և նրա տոնին պարտավոր են մասնակցել անխտիր բոլորը: Դե ինչ, դիտենք մուլտֆիլմը՝ Մաշան ու արջը մուլտսերիալի 27-րդ սերիայում:
Շարունակել կարդալ

ՄԱՇԱՆ ՈՒ ԱՐՋԸ – ՄԱՍ 26

Մաշան ու արջըՈւշադրություն, Մաշան ու արջը վերանորոգում են սկսել: Իհարկե, ամեն մեկն ունի իր պարտականությունները. Մաշան քանդում է ամեն ինչ, Միշան փորձում է ուղղել նրա սխալները: Բայց անկախ նրանից, որ Մաշան շատ չարաճճի է, միևնույն է, ընկերոջը դժվարության մեջ երբեք չի թողնի: Դիտեք մուլտսերիալի 26-րդ մասը և կհամոզվեք, որ Մաշան իսկական ոսկե ձեռքեր և ոսկե սիրտ ունի: Չափազանց զվարճալի սերիա, որ կոչվում է «Զգուշացեք, վերանորոգում է»:
Շարունակել կարդալ

1-ից 91234..9..Վերջին »

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????