Ես գիտեմ՝ դու էլ ինձ պես ձեռքդ ընկած ամեն բանի մասին մտածում ես. «Իսկ սրանից ի՞նչ կարելի է պատրաստել»: Վաղուց, շատ վաղուց այլևս ոչ մի իր հենց այնպես չի հայտնվում աղբամանում, այլ վերափոխվում ու դառնում է շատ հետաքրքիր ձեռքի աշխատանք: Ահա և հերթը հասավ պլաստմասե ափսեներին: Իսկ նրանցից մենք կպատրաստենք ամանորյա զարդարանքներ մեր բնակարանի համար:
Քեզ մոտ էլ է Նոր տարին կապվում համե՜ղ, շա՜տ համեղ կերակուրների հետ, չէ՞: Ուրեմն մեր ամանորյա սեղանն էլ պետք է անկրկնելի տեսք ունենա: Իհարկե, ամենաբարդ և ամենահամե՜ղ կերակուրները կթողնենք մայրիկին… Իսկ մենք հյուրերին կզարմացնենք արագ և հեշտ պատրաստվող ուտեստներով:
Եվ այսպես սկսենք մեր սիրելի բուտերբրոդներից:
Շարունակել կարդալ
Մենք դեռ անցած տարիներին ենք համոզվել, որ ամանորյա կերակուրները պարտադիր չպետք է լինեն ծանր և թանկարժեք: Դե ուրեմն, նույն մտածողությամբ շարունակենք պատրաստվել այս Նոր տարվան: Ամեն ինչ հեշտ է և անչա՜փ պարզ:
Լոշիկ
Երշիկ
Պանիր
Մայոնեզ, կետչուպ
Ահա ընդամենը այսքան քիչ բաղադրիչներով կպատրաստենք մեր ամանորյա պիցցան:

Ինչ ասես, որ մեր ձեռքերով չպատրաստեցինք՝ համե՜ղ կերակուրներից մինչև բացիկներ… Իսկ տոնածառի խաղալիքնե՞ր… Այո՛, գեղեցիկ խաղալիքներ դեռ անցած տարիներից ունեինք, բայց չէ՞ որ Նոր տարին սիրում է, որ ամեն-ամե՜ն ինչ նոր լինի:Այսինքն՝ ինչու՞ միայն Նոր տարին, մենք նույնպես…
Մի քանի գետնանուշ
Ներկեր, թելեր
Սպիտակ, շագանակագույն և սև թղթեր
|
|
Մոծաբանություններ