
Տարվա չորս եղանակը
Լավն են, բայց միակը,
Որ անչափ ես սիրում եմ,
Իմ ամառն է դա:
Ողջ տարին սպասում եմ,
Երբ նորից հյուր կգաս դու,
Անդադար ասում եմ,
Չես հեռանալու
Ամառվա իմ հեքիաթ:
Տաք ամառը մեզ համար է
Իր երեք ամիսներով,
Տաք ամառ է ու պայծառ է
Վառ աշխարհն իր գույներով:
Շարունակել կարդալ
Արդեն ամառ է և օճառե պղպջակ պատրաստելու իսկական ժամանակը: Թե ինչպես են նրանք հայտնվել ու ինչպիսի ճանապարհ են անցել, ես քեզ արդեն պատմել եմ, իսկ հիմա ժամանակն է ներկայացնելու, թե ինչպես կարելի է մե՜ծ, շատ մե՜ծ պղպջակներ պատրաստել: Իհարկե, այս դեպքում առանց մեծերի օգնության դժվար թե գլուխ հանես:
Շարունակել կարդալ
Պաղպաղակ, մմմ՜…. բոլորս էլ սիրում ենք, հատկապես հիմա, երբ շատ շոգ է, սառը պաղպաղակը զովանալու ամենահամեղ տարբերակներից մեկն է: Սակայն մինչև պաղպաղակը խանութից գնում ու տուն ենք բերում, տեսնում ենք՝ արդեն հալչել է, հատկապես եթե խանութը տնից հեռու է լինում: Բայց վերջերս չինացիները գտել են այդպիսի իրավիճակներից խուսափելու ելքը՝ ստեղծելով պաղպաղակ, որը չի հալչում:
Շարունակել կարդալ
Վերջ, քննություններն ավարտվեցին, ժամանակն է լիարժեք վայելել ամառը: Իսկ եթե ուզում ես ինձ հետ միասին տոնել քննությունների ավարտը, ապա առաջարկում եմ պատրաստել ահա այսպիսի hand made գլխարկներ: Այս գործը երկար ժամանակ չի խլի, փոխարենը պատկերացնում եմ, թե ինչպիսի ուրախություն կպատճառի քեզ ու քո ընկերներին:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ