Քանի դեռ հանգստյան օրեր են, եկեք օգտվենք առիթից ու մեր ամբողջ ժամանակը տրամադրենք հարազատներին: Իսկ ինչպե՞ս կարելի է անցկացնել այդ ժամանակը… Հմմ, այնքա՜ն բան կարելի է անել, բայց ես առաջարկում եմ պատրաստել ո՛չ ավելի, ո՛չ պակաս ամպիկներ: Միասին կպատրաստենք բարձ – ամպիկներ, բայց պատրաստելուց հետո հաստատ չենք ուղարկի երկինք, որովհետև նրանք բնակություն են հաստատելու հենց մեր բնակարաններում:
Շարունակել կարդալ
Սրի պես կտրում է,
Հրի պես շողում,
Ծնվում է ամպից,
Մեռնում է հողում:
Անձրևը հայրն է,
Արևը մայրն է,
Երկնակամարը
Զբոսավայրն է:
Թռչուն է, թև չունի,
Մնայուն ձև չունի:
Շարունակել կարդալ
Լինում է, չի լինում, մի Ամպ է լինում: Այս Ամպն օրնիբուն աշխատում էր , ամբողջ օրը տեղից տեղ էր թռչում, ջուր հասցնում ծարավ ծիլ ու ծաղկին: Երեկոյան, երբ բոլորը քնած էին լինում, Ամպը դարձյալ աշխատում էր: Նա թռչում էր դեպի լեռնային լճակը, որտեղից ջուր էր լցնում իր բյուր ջրամանների մեջ: Նա ջուրը հավաքում էր, որպեսզի հաջորդ օրն իր աշխատանքը շարունակի:
Ամպը մի փոքրիկ որդի ուներ` Թխպիկը: Թխպիկը շատ չարաճճի էր: Նա չէր օգնում իր մայրիկին ու չէր լսում նրան: Ամբողջ օրը խաղում էր իր համար: Անհանգիստ ամպիկը ծառերի ճյուղերն էր քաշքշում, նուրբ ծաղիկների վրա թառում, հանգիստ չէր տալիս թիթեռներին ու բզեզներին: Թռչունները հեռու էին փախչում նրանից, գազանները նրան տեսնելուն պես թաքնվում էին: Պատուհանների ապակիներին էր փարվում, և նրա սառը շնչից ապակիներն արտասվում էին: Նրանից հոգնել էին նաև ծերուկ լեռնագագաթները: Թխպիկը փակում էր նրանց աչքերը, նստում նրանց ալեհեր միրուքին ու անխնա քաշքշում նրանց ճերմակ մազերիը:
Շարունակել կարդալ
1. Հերթով բացվող ամեն էջում
Շատ գիտելիք դու կգտնես,
Ամեն անցնող տարվա վերջում
Գրադարան այն կհանձնես:
2. Կտոր, թելեր, թուղթ թե տեսնի,
Կկտրատի, կմասնատի:
3. Խորամանկ է հեքիաթներում,
Ում հանդիպում, անվերջ խաբում: Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ