Շարունակում ենք մեր շա՜տ կարևոր գործը, ինչպես որ հարկն է, պատրաստվում ենք դիմավորել Ուսուցիչների տոնը: Եվ այսպես, ինչը կարող է ավելի ուրախացնել քո սիրելի ուսուցչին, քան ծաղիկները և քո ջերմ ու անկեղծ շնորհավորանքը: Իսկ եթե այս ամենը պատրաստված է քո ձեռքով, ապա էլ կասկած չկա. ուսուցչուհիդ պարզապես «կհալչի» նման ուշադրությունից: Բայց, այուամենայնիվ, հիշի՛ր, «9»-երն ու «10»-երը հենց այնպես չեն շարվելու դասամատյանում: Եվ դասերդ էլ պետք է պատրաստես նույնքան լավ, որքան ահա այս հրաշալի ծաղկային բացիկը քո սիրելի ուսուցչի համար:
Մոտենում է Ուսուցչի տոնը, և երևի հիմա հուսահատ այս ու այն կողմ ես գնում սենյակում՝ փորձելով յուրօրինակ նվեր գտնել ուսուցչիդ համար: Չէ՞ որ սիրելի ու թանկ մարդու համար նվերը պետք է անկրկնելի լինի և միշտ հիշեցնի միշտ հիշեցնի ուսուցչիդ իր սիրելի աշակերտի մասին: Բայց շատ մի անհանգստացիր, այս կարևոր գործում էլ ես քեզ հետ կլինեմ ու կառաջարկեմ մի քանի ինքնատիպ գաղափարներ, որոնք, վստահ եմ, քեզ շատ պետք կգան: Եվ այսպես, առաջարկում եմ պատրաստել գեղեցիկ ծաղիկներ ուսուցչիդ համար… սեփական ձեռքերով:
Այսօր այնքան բարձր տրամադրությամբ եմ արթնացել, որ պարզապես չէի կարող չկիսել այն քեզ հետ: Իմ ուրախ տրամադրությամբ քեզ վարակելու համար պատրաստել եմ զվարճալի խնդիրներ, որոնց պատասխանները պետք է փորձես գտնել: Իհարկե, անակնկալն այստեղ էլ անպակաս է: Եվ ես այն մեծ սիրով կտրամադրեմ բոլոր 10 հարցերի պատասխանները գտնողին: Եթե վստահ ես, որ գիտես բոլոր հարցերի պատասխանները, շտապիր ահա այս էջ, սեղմիր Like և իմ ֆեյսբուքյան պատին գրիր ճիշտ պատասխանները: Դե ինչ, պատրա՞ստ ես, սկսեցինք:
Շարունակել կարդալ
Շուտով դասերը կսկսվեն և բոլորս միասին դպրոց կշտապենք: Իսկ այնտեղ մեզ են սպասելու մեր շատ սիրելի գրենական պիտույքները, դպրոցական նստարանն ու դասագրքերը: Իմ հերթական փոքրիկ մրցույթը հենց նրանց է նվիրված:
Գուշակիր այս բոլոր հանելուկների պատասխանները և ստացիր իմ պատրաստած
անակնկալ նվերը: Ճիշտ պատասխանները գտնելու դեպքում շտապիր ահա այս էջ, սեղմիր Like և իմ ֆեյսբուքյան պատին գրիր դրանք: Դե ինչ, շտապիր, ԱՆԱԿՆԿԱԼԸ քեզ է սպասում: Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ