Վստահ եմ, համաձայն ես, որ Պինգվին Վինը այն Վինը չէր լինի, որին մենք գիտենք ու այնպես սիրում ենք, եթե չլիներ այն երգը, որ նա այդքան հրաշալի կատարում է: Իսկ այդ երգը, ինչպես և մուլտֆիլմում հնչող ողջ երաժշտությունը ստեղծել է հանճարեղ կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը: Հարցրու տատիկիդ և պապիկիդ և նրանք երանության գիրկը կընկնեն՝ հիշելով նրան: Ստեփան Շաքարյանը բազմաթիվ հրաշալի ստեղծագործությունների հեղինակ է, իսկ ամենից շատ նա սիրում է ջազային և դասական երաժշտությունը:

Հոկտեմբերի 27-ը Թեդդի արջուկի ծննդյան օրն է: Այսօր նա դառնում է ոչ ավելի, ոչ պակաս 110 տարեկան: Իսկական պստլո է, չէ՞: Եթե ունեք Թեդդի խաղալիքներ, անպայման շնորհավորեք նրանց: Նվե՞րը: Միայն և միայն հակառակ սեռի Թեդդի արջուկ…
Իսկ Թեդդիի ծննդյան պատմությունը ահա թե ինչպիսին է…
Ճիշտ 110 տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը իր օգնականների հետ գնացել էր արջի որսի: 3 օր շարունակ նրանց այդպես էլ ոչ մի արջ չհանդիպեց:
Շարունակել կարդալ

Շոգ է, ամառ, ծովային հեռավոր ճամփորդությունների մեկնելու իսկական ժամանակը: Բայց եթե դու դեռ տանն ես և մոտակա օրերին նման ճամփորդություն չես նախատեսում, ապա տխրելը պարտադիր չէ: Ամառային տպավորություններ ստանալու և մի լավ զովանալու շատ հեշտ տարբերակ կա: Կարևորն այս դեպքում ցանկությունն է և երևակայությունը:
Շարունակել կարդալ
70 տարի առաջ մի սովորական օր բոլորովին անհայտ մի սցենարիստ՝ Ռիչ Խոգանը, առաջարկեց Մետրո Գոլդուին Մայեր ընկերության անիմացիայի բաժնի տնօրեն Ռուդոլֆ Այզինգին նոր մուլտֆիլմ ստեղծել: Մուլտֆիլմը պետք է լիներ անդադար կռվող մկան ու կատվի մասին: Ռուդոլֆ Այզինգը կասկածանքով վերաբերվեց այս առաջարկին, բայց այնուամենայնիվ որոշեց ռիսկի դիմել: 1940 թվականի փետրվարի 20-ին էկրաններ բարձրացավ մուլտֆիլմի առաջին մասը: Երբ Ռուդոլֆ Այզինգը տեսավ, թե ինչպես է հանդիսատեսը փորը բռնած ծիծաղում, հասկացավ, որ չի սխալվել: Հիմա նա պատրաստ էր նկարահանել այս մուլտֆիլմի հարյուրավոր ու հազարավոր նոր սերիաներ…
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ