Մուլտֆիլմ [օնլայն]

 
Ad

աուդիոհեքիաթ

10 ՊԱՏՎԻՐԱՆ,10 ԱՈՒԴԻՈՀԵՔԻԱԹ. ՄԱՍ 1

տասը պատվիրաններՀայաստանի Հանրային ռադիոն ներկայացնում է հրաշալի աուդիոհեքիաթների նոր հավաքածու: Երկնքից տասը խնձոր ընկավ, տասը աուդիոհեքիաթ, որ պատմում են փոքրիկներին և ինչու չէ՝ նաև մեծահասակներին Աստծո տասը պատվիրանների մասին: Հեքիաթները կօգնեն ավելի հեշտ ըմբռնել ու յուրացնել Աստծո պատվիրանները:

Հեքիաթներն ընթերցում է Անի Ամիրյանը: Առաջին հեքիաթը, որ հիմա ներկայացնում ենք ձեզ, կոչվում է «Ամենից վատ բանը. Մի գողացիր»: Շարունակել կարդալ

ԱՈՒԴԻՈՀԵՔԻԱԹ «ԿԱՌԼՍՈՆ»

Ինչ լավ է, չէ՞. աչքերդ փակում ես, բարձրացնում համակարգչի ձայնը ու հեքիաթը ինքն իրեն գալիս ու լցվում է քո սենյակ, հետո էլ քեզնից թույտնվություն խնդրում ու հայտնվում քո գլխում, իսկ եթե իրեն արդարացրեց, նաև արդեն քո սրտում է հայտնվում… Հիմա այդ ճամփորդությանը մի նոր հեքիաթ է պատրաստվում` հեքիաթ տանիքում ապրող Կառլսոնի մասին:

Կառլսոնին դու, իհարկե, շատ լավ գիտես, բայց ասեմ, որ հեքիաթի Կառլսոնը այնպիսին չէ, ինչպիսին դու ես կարծում… Գաղտնիքները չեմ բացի, լսիր և ինքդ կհասկանաս… Բայց նաև մի կարևոր բան ասեմ… Հեքիաթը քեզ ռուսերեն ենք պատմելու, այդպես նույնիսկ ավելի հետաքրքիր է, չէ՞ որ նոր բաներ կսովորենք: Իսկ երբ ձայնագրվի նաև հայերեն լեզվով աուդիոհեքիաթ, mocak.am-ը անպայման կիմանա այդ մասին ու քեզ կներկայացնի…

Հաճելի ունկնդրում քեզ … Շարունակել կարդալ

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????