Մուլտսերիալի 14-րդ սերիայում Մաշայի ձմեռային արկածները շարունակվում են: Եվ դրանք, իհարկե, չեն կարող շրջանցել Միշային: Այս անգամ ոչ միայն չեն շրջանցում, այլև հայտնվում են Միշայի գլխին՝ հսկայական կոշտուկի տեսքով: Եվ հենց այստեղ է Մաշան վերջապես ընդունում իր մեղավորությունն ու ինքնակամ անկյուն կանգնում…
Երեկոյան ֆուտբոլը տոն է բոլորի համար, Միշան էլ բացառություն չէ, իսկ այ Մաշան իսկական բացառություն է… Մի խոսքով, նա փչացնում է Միշայի նաև այս տոնը, եթե անգամ հեռու է Միշայից, չէ՞ որ հիմա գոյություն ուն բջջային հեռախոս… Եվ Մաշայի ձեռքին այն դառնում է շատ վտանգավոր:
Քեզ ենք ներկայացնում Մաշայի ու Միշայի հերթական արկածը: Այն էլ ինչպիսի արկած… Իհարկե, ամեն ինչ հրաշալի կլիներ, եթե Միշան ուղևորվեր ձկնորսության այնպես, ինչպես մտադրվել էր… Բայց մի՞թե հնարավոր է առանց Մաշայի… Ինչեր ասես չի անում Միշան չարաճճի աղջկան հեռացնելու համար, և ինչեր ասես չի անում Մաշենկան խեղճ արջի գլխին, պարզապես հարցախեղդ է անում… Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ