Ուղղակի հրաշալի է ապրել մի երկրում, որը դու ինքդ ես հորինել: Այնտեղ հաստատ ոչ ոք ոչ ոքի չի նեղացնի, բոլորը կսիրեն իրար, իսկ բոլոր օրերը կլինեն հրաշքներով լի ու արևաշատ: «Տրյամ՝ Բարև Ձեզ» մուլտֆիլմում այդպիսի մի երկիր է հորինում Արջուկը և կոչում է այն Տիլիմիլիդրիամդիա: Պատմում է այդ մասին իր ընկեր Ոզնուկին: Պարզվում է՝ այդ հորինված երկրում գլխիվայր են քայլում, իսկ «Բարև Ձեզ»-ի փոխարեն ասում են «Տրյամ»: Դե կարծում եմ՝ զարմանալու ոչինչ էլ չկա. բնական է, որ այսպիսի տարօրինակ անունով երկրում այսպիսի տարօրինակ օրենքներ կան:
Շարունակել կարդալ
Ինչպես արդեն գիտենք, Միշա արջը շա՜տ հոգատար է ոչ միայն Մաշայի, այլև իր այգու բնակիչների նկատմամբ: Այսօր մեր սիրելի Արջն իսկական գիտնականի պես քանոնի օգնությամբ չափում էր ծաղիկների ու հատապտուղների հասակը, մեկ էլ ի՞նչ տեսնի. իր գեղեցկուհի վարդակակաչները թոշնել են… Սա էլ ասես բավական չէր, իր սիրելի գեղեցկուհի Արջն էլ մեկ ուրիշ, լրիվ օտար Արջի հետ զբոսնում է հենց իր տան առջևով:
Ահա ևս մի զվարճալի մուլտֆիլմ, որը թեև ընդամենը երեք րոպե է տևում, բայց մի ամբողջ լիամետրաժ մուլտֆիլմի իմաստ ունի… Ինչու՞ է մուլտֆիլմը կոչվում «Կամուրջ»՝ ամենապարզ մի պատճառով. որ ամբողջ մուլտֆիլմի դեպքերը տեղի են ունենում հենց կամուրջի վրա: Հենց այնտեղ են իրար հանդիպում Արջն ու Եղջերուն, որոնք, կարծես թե, իրար հետ այդքան էլ մեծ խնդիրներ չունեն, բայց արի ու տես, որ այս երկու ցմփորիկները մեծ ու անլուծելի խնդիրների առաջ են կանգնում, որոնք սակայն հեշտությամբ լուծում են փոքրիկ նապաստակն ու փիսիկը:
Շարունակել կարդալ
Օ՛յ, կարծես թե մենք լրիվ մոռացել էինք, որ Միշան իր գեղեցիկ տան դիմաց մի գեղեցիկ այգի ունի: Այսօր էլ, ինչպես գրեթե ամեն օր, նա խնամում էր այգու բնակիչներին, երբ հանկարծ նկատեց իր սիրելի գեղեցկուհի Արջուկին, ով ուղիղ նայում էր իրեն: Միշան միանգամից ոգևորվեց ու շտապեց տուն: Բայց մի՛ անհանգստացեք, նա միտք էլ չուներ թաքնվելու: Տնակից Արջը դուրս եկավ կիթառով ու պարելով: Էնպես էր պարու՜մ… Իսկ Արջուկն այս ամենը տեսնելով, չգիտես ինչու, հեռացավ:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ