Թերևս ամենաօգտակար ու ամենատարածված մթերքներից մեկը ձուն է: Այն հանդիպում է մայրիկների պատրաստած գրեթե բոլոր ճաշատեսակներում՝ ձվածեղի տասնյակ տեսակներում, կոտլետներում, թխվածքներում և այլն: Եվ վերջապես այն կարելի է ուտել և առանձին: Հետո պատկերացրեք Սուրբ Զատիկը առանց ձվի… Մի խոսքով, ձվի հնարավորություններն անսպառ են, մեր երևակայությունը նույնպես: Դե ուրեմն, արի տեսնենք, թե ինչ ուտեստներ կարելի է պատրաստել ձվի օգնությամբ:
Եթե մինչև այսօր ելակի նկարները նայելով էինք բավարարվում, ապա այլևս նման բան չի լինի, որովհետև մեր սիրելի ելակն արդեն հասունացել է: Ու քանի կարող ենք վայելել այդ հրաշք հատապտուղը, առաջարկում եմ պատրաստել շատ հեշտ և շատ համեղ ելակով տորթ:
Շարունակել կարդալ
Մեզ մոտ կարծես սովորություն է դարձել ծանոթանալ կենդանիների հետ, հետո նրանց ուտել` իհարկե բառի փոխաբերական իմաստով: Հերթը հասավ կրիաներին: Եկեք պատրաստենք կրիա բուտերբրոդ և տեսնենք, թե այն ինչ համ ունի:
Համբուրգերի համար նախատեսված հաց
Երշիկ
Լոլիկ
Պանիր
Շարունակել կարդալ
Դասերի ավարտին գրեթե բան չի մնացել: Բայց դեռ հանձնվել չի կարելի: Առջևում քննություններն են ու կիսամյակային գրավոր աշխատանքները: Իսկ դրա համար, իհարկե, մեզ էներգիա է հարկավոր, որը կարող ենք ստանալ առավոտյան համեղ նախաճաշիկից: Այս անգամ առաջարկում եմ նապաստակ- բուտերբրոդ պատրաստել: Իսկ դրա համար նախ հարկավոր մի փոքր վաղ արթնանալ ու նախապատրաստել այս անհրաժեշտ բաղադրամասերը.
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ