Գագիկ Դիլաքյան

ԻՆՉՊԵՍ ԳՏՆՎԵՑ… ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶԸ

գտնված երազ 5

Խորհրդային շրջանում հայկական կինո- և մուլտարտադրությունը ընթանում էր համաշխարհային ֆիլմարտադրությանը հավասար քայլերով: Հայֆիլմ կինոստուդիան ստեղծեց այնպիսի ֆիլմեր ու մուլտեր, որոնք իրենց անսահման բարությամբ ու պարզությամբ միլիոնավոր մարդկանց սրտեր գրավեցին: Նրանց ստեղծումից արդեն շատ տարիներ են անցել, բայց բավական է նրանք կրկին հայտնվեն էկրաններին, և բոլորը ժպիտով հիշում են իրենց մանկությունը ու ընկնում լուսավոր հուշերի գիրկը:

Ինչ-որ կախարդական ուժ ունի նաև 1973 թվականին ստեղծված ու «գտնված» այս մուլտը: Հայֆիլմ կինոստուդիայի «Գտնված երազ» մուլտֆիլմը մեկ անգամ դիտողը այլևս չի մոռանում և անմիջապես ավելացնում է այն իր սիրելի մուլտերի թվին: Բոլորը անմիջապես անգիր են անում մուլտֆիլմում հնչող արտահայտությունները, մեծ ու տպավորիչ աչուկներով աղջիկներին սկսում են նմանեցնել մուլտֆիլմի հերոսուհուն ու այդպես շարունակ… Եվ այսպես Գտնված երազը դառնում է այն դիտած յուրաքանչյուր մարդու կյանքի անբաժանելի մասը: Շարունակել կարդալ

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????