Գայանե Ավագյան

# 47 ՀԵՔԻԱԹ. ՀՐԱՇԱԳՈՐԾ ԱՐՔԱՅԱԶՆԸ

ԱրքայադուստրՅոթ սարից այ նկողմ, յոթ ծովից այն կողմ կար մի թագավորություն: Այնտեղ մարդիկ շատ տխուր էին՝ չնայած այն բանին, որ թագավորը շատ բարի էր ու սիրում էր իր ժողովրդին: Տխուր ու թաղծոտ էր նաև թագավորի մինուճար աղջիկը: Թագավորը կատարում էր նրա բոլոր ցանկությունները, բայց ոչինչ նրան չէր ուրախացնում: Հայրը շատ էր անհանգստանում: Նա կանչեց իր խորհրդականներին և խորհրդակցեց նրանց հետ: Բայց ոչ ոք չկարողացավ ուրախացնել աղջկան:

Այդ լուրը հասավ հարևան թագավորություն: Երիտասարդ արքայազնը, սպիտակ նժույգով, շտապեց արքայադստեր օգնելու: Նա ստեղծեց կարմիր գույնը և ամենինչ ներկեց կարմիր: Աղջիկը առավոտյան տեսավ և շատ ուրախացավ: Բայց շուտով հոգնեց կարմիր գույնից և նորից տխրեց: Երիտասարդը ստեղծեց կապույտ գույնը և ամեն ինչ ներկեց կապույտ: Աղջիկը նորից իրեն ուրախ զգաց, բայց շուտով դա էլ հոգնեցրեց: Երիտասարդը շատ երկար մտածեց և հասկացավ պատըճառը: Նա ստեղծեց բոլոր գույները: Աշխարը դարձավ բազմերանգ ու գույնզգույն: Շարունակել կարդալ

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????