
Կար-չկար մի փոքրիկ տղա կար, որ շատ էր վախենում մթությունից և երբեք գիշերը լույսը չէր անջատում, նույնիսկ երբ մայրիկը շատ էր բարկանում: Տղան փորձում էր մենակ չմնալ մութ սենյակում:
Մի անգամ նա մի զարմանալի հեքիաթ տեսավ՝ շատ վառ ու գեղեցիկ: Երբ տղան արթնացավ, նույնիսկ սկսեց կասկածել, երազ էր դա, թե իրականություն, որովհետև բոլոր պատկերները շատ հստակ էին նրա գիտակցության մեջ: Նա շատ լավ էր հիշում, որ աչքերը փակել էր, երբ սենյակում դեռ լույսը վառվում էր, իսկ այժմ, երբ բացեց աչքերը մութ էր: «Երևի մայրիկն է անջատել լույսը»,- մտածեց նա և հանկարծ իր կողքին նկատեց մի փոքրիկ մարդուկ: Մարդուկը շատ ծիծաղելի էր, նա մեծ, զվարճալի ականջներ ուներ, զարմանալի կոշիկներ և մի մեծ գլխարկ, որ անընդհատ ընկնում էր աչքերին: Շարունակել կարդալ
ԵՐԳՈՒՄ Է ՍԻՐՈՒՇՈՆ
Մութն ընկել է, ուշ է արդեն
Աչիկներն են ձեր փակվում,
Երազի մեջ մութ գիշերվա
Հեքիաթներն են արթնանում:
Եվ գիշերն էլ մոր պես բարի
Ձեզ շոյում է երազում,
Ու մինչև լույս աստղ ու լուսին
Անուշ օրոր են ասում:
Շարունակել կարդալ
Երևի շատերդ ինձ հետ կհամաձայնեք, որ ցերեկն ավելի ենք սիրում, քան գիշերը, չէ՞ որ հենց ցերեկն ենք կարողանում խաղալ, դուրս գալ զբոսնելու, դպրոց գնալ, և անել այն ամենը, ինչ մենք ենք ուզում, իսկ երբ արևը շողում է մեր գլխավերևում տրամադրությունն ավելի է բարձրանում, բայց ահա ամեն օր գալիս է այն պահը, երբ արևը մայր է մտնում, հեռանում է մեզնից՝ իր տեղը զիջելով լուսնին: Այդ ժամանակ շտապում ենք քնել, և թվում է, թե գիշերն ակնթարթ է տևում, իսկ ցերեկը՝ երկար ու ձիգ ժամեր: Համոզված եմ հիմա կհարցնեք՝ իսկ ու՞ր է գնում արևը գիշերը: Շարունակել կարդալ
«Գիշերը և ցերեկը» ուրախ կարճամետրաժ մուտֆիլմ է, որը ստեղծել է Պիքսար մուլտարտադրող ընկերությունը բոլորովին վերջերս՝ 2010 թվականին: Այն ցուցադրվում է «Խաղալիքների պատմություն. Մեծ փախուստ» մուլտֆիլմի ցուցադրումից առաջ: Ի տարբերություն Պիքսար ստուդիայի մյուս մուլտերի՝ այստեղ իրար են միացած 2D և 3D ձևաչափերը: Ֆիլմի հեղինակը՝ Դոն Շենկը, կարծում է, որ «Գիշերը և ցերեկը» մուլտը նման չէ մինչև այս ստեղծված ոչ մի մուլտֆիլմի: Այստեղ հանդիպում են գիշերն ու ցերեկը, և, ինչպես սպասելի էր, իրար բոլորովին չեն հավանում ու չեն նկատում, թե որքան նման են իրենք: Բայց պարկանման մարդուկների վիճաբանությունը ի վերջո happy end է ունենում ու նրանք հրաշալի են դառնում: Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ