Մուլտֆիլմ [օնլայն]

 
Ad

գլուխկոտրուկ

ԵՐԿԱ՜Ր ՍՊԱՍՎԱԾ IQ ԹԵՍՏ 8

Նախորդ IQ թեստերով դու մի լավ մարզել ես քո ուղեղը, և այս անգամ ես որոշեցի ավելի բարդ հարցեր գրել քեզ համար: Մի փոքր երկար մտածելուց հետո դու անպայման կգտնես պատասխանները, իսկ եթե չստացվի, ոչինչ, տխրելու և հուսահատվելու կարիք հաստատ չկա, չէ՞ որ դու նոր գիտելիքներ ձեռք կբերես: Եվ այսպես, հավաքի՛ր ուժերդ ու սկսի՛ր, քեզ հաջողություն…

IQ թեստ Շարունակել կարդալ

HAND MADE – ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ «ՇՆԻԿՆԵՐԸ»

Երբ թվում է, թե շուրջդ ոչ մի հետաքրքիր բան չկա, մի շտապիր ձանձրանալ: Երևակայությունը քո լավագույն օգնականն է և այն երբեմն հրաշքներ կարող է գործել: Ձեր տանը կամ հայրիկի ու մայրիկի աշխատատեղում երևի կգտնվեն ահա այսպիսի գունավոր ստիկերներ: Վերցրու մի քանի գույնի ստիկերներ ու ինձ հետ միասին անցիր գործի: Ծալիր մի թերթիկը եռանկյունաձև, իսկ մյուսը՝ ուղղանկյունաձև: Քանի որ թերթիկներն ինքնին սոսնձվող են, կարող ես հենց այդպես էլ ամրացնել իրար: Եռանկյունաձև ծալված թերթիկի երկու անկյունները ծալիր դեպի առաջ: Ապա վերցրու մարկերն ու աչքեր և քիթ նկարիր շնիկի համար:

hand made գլուխկոտրուկ
Շարունակել կարդալ

ՄԻ ԽԱՂԱԼԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ԼԵԳՈ

լեգոԼեգոն գունավոր կոնստրուկտորների հավաքածու է, որի մասնիկներն ամրանում են իրար և մինչև դու չցականաս չեն բաժանվի իրարից: Լեգոյի մասնիկները միշտ հավատարիմ են եղել իրար, նրանք ստեղծվել են համարյա 60 տարի առաջ, և ամենահին ու ամենանոր լեգոներն եթե իրար հանդիպեն, հեշտությամբ կարող են միանալ իրար: Իրենց պատմության ընթացքում նրանք գրեթե փոփոխության չեն ենթարկվել: Միայն ամենասկզբում լեգոյի հայտնագործող Կիրկ Քրիստիանսենը և իր 12 տարեկան տղան դրանք փայտից էին կառուցում: Բայց մի օր, երբ նրանց արհեստանոցում հրդեհ բռնկվեց ու փայտե խորանարդիկներն այրվեցին, նրանք սկսեցին այդուհետև պատրաստել միայն պլաստմասսե լեգոներ:
Շարունակել կարդալ

ԽԱՂ – ԲԱՆՏԱՐԿՎԱԾ ՍՄԱՅԼԻԿՆԵՐ

սմայլիկներԱյո, այո, մի զարմացեք, սմայլիկներն էլ կարող են բանտարկած լինել: Այս դեպքում նրանք տխուր-տխուր բանտարկված են գունավոր քառակուսիների մեջ և միայն դուք կարող եք նրանց ազատություն տալ: Եվ այսպես, ի՞նչ է հարկավոր անել:

Մկնիկով նշեք մի քառանկյուն տարածք այնպես, որ քառանկյան չորս ծայրերում էլ լինեն միագույն քառակուսիկներ՝ կարմիր, դեղին, կապույտ կամ կանաչ: Եվ որքան շատ սմայլիկներ հայտվեն ձեր նշած քառանկյան տարածքում, այնքան շատ միավոր կվաստակեք դուք ու կկարողանաք անցնել հաջորդ փուլ: Հարկավոր է փրկել բոլոր սմայլիկներին, միայն թե ուշադիր եղեք. ժամանակը երկար սպասել չի սիրում:
Շարունակել կարդալ

1-ից 212

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????