Մուլտֆիլմ [օնլայն]

 
Ad

Գտնված երազ

ԵՐԳ, ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ ԵՎ ԽՈՍՔԵՐ. ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ

Գտնված երազ

Գիշերվա աստղազարդ նկարում

Արթնացան շշուկները անուշ,

Եվ լուսինը դեմքիդ վրայով

Մեղմ սահեց ժպիտով իր սիրուն: (x 2)

Նա փակեց քո աչքերը հոգնած

Ու լցրեց քո հոգին պատրանքով,

Ականջիդ նա հուշեր շշնջաց,

Ո դու արթնանաս ժպիտով: (x 2) Շարունակել կարդալ

«ԱՐԵՎԻԿԻ» ՏՂԱՆ

Սարգիս ՄզիկյանՄի անգամ Սարգիսին փողոցում տեսնելով մի երեխա բարձր ձայնով ասաց մայրիկին. «Մամ, նայի, Արևիկի տղեն»: Մայրիկն էլ ասաց. «Արևիկն ո՞վ ա, բալես»: Եվ, իսկապես, Սարգիսին մինչև հիմա շատերը այդպես էլ ճանաչում են, որպես «Արևիկի տղա»: Բայց այդ տղան արդեն վաղուց մեծացել է ու շուտով իր անհատական կարիերան կսկսի: Բայց մինչև այդ ամենը, նրա հետ մի քիչ ավելի լավ ծանոթանանք:

Երգել, ինչպես բոլոր ապագա երգիչները, նա էլ սկսել է «տնային համերգներից» ու մանկապարտեզից: Իսկ 9 տարեկանում Սարգիսն ընդունվեց Հանրային Ռադիոյի Արիկ մանկապատանեկան անսամբլ ու սկսեց առաջին քայլերը պրոֆեսիոնալ երգիչ դառնալու ճանապարհին: Նրա կատարած երգերը չափազանց սիրվեցին բոլորի կողմից, Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ», «Գտնված երազ», ինչպես նաև «Ողջույն Ձմեռ», «Իջեք, իջեք, երազներ» երգերը իսկական հիթեր դարձան մանկապատանեկան հիթ-շքերթներում: Շարունակել կարդալ

ՈՒՐԱԽ- ՏԽՈՒՐ ՄԱՐԴԸ. ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

ՖրունզՀայաստանում ֆիլմեր, ճիշտ է, այսօր էլ են նկարահանվում, բայց, եթե հարցնես մայրիկին ու հայրիկին, ապա նրանք կասեն. «Մեր ժամանակ գիտե՞ս՝ ի՜նչ ֆիլմեր էին նկարահանվում, ի՜նչ դերասաններ ունեինք…»: Եվ նրանք իրավացի կլինեն: Այն ժամանակ, երբ դու լույս աշխարհ չէիր եկել, «Հայֆիլմ» կինոստուդիան և հայ ռեժիսորները ստեղծում էին հրաշալի ֆիլմեր, իսկ հայ տաղանդավոր դերասաններն էլ հիացնում էին ամբողջ աշխարհին: Նրանցից ոմանք այսօր էլ շարունակում են նկարահանվել ֆիլմերում ու խաղալ թատերական ներկայացումներում, բայց մեր ամենատաղանդավոր դերասաններից շատեր
ն այլևս կենդանի չեն: Սակայն այսօր էլ նրանք նույնքան սիրելի են, որքան իրենց կենդանության օրոք: Դե օրինակ, ես վստահ եմ, որ եթե անգամ դու ծնվել ես Մհեր Մկրտչյանի մահվանից տարիներ անց ու ճանաչում ես նրան միայն ֆիլմերից, ապա դու նրան սիրում ես այնքան, որքան նրանք, ովքեր նրան տեսնելու երջանկությունն են ունեցել: Շարունակել կարդալ

«ՈՉԻՆՉ» ՄՈՒԼՏՖԻԼՄ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

մուլտֆիլմ Մհեր Մկրտչյանի մասնակցությամբՀայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանը ոչ միայն նկարահանվում էր ֆիլմերում, այլև մուլտֆիլմեր էր հնչյունավորում, և նրա ձայնն անգամ բավական էր յուրաքանչյուր կերպար հարազատ ու սիրելի դարձնելու համար, այնպես, ինչպես սիրելի է «Գտնված երազ» մուլտֆիլմի Ծերուկը, որ խոսում է Ֆրունզիկի ձայնով: Իսկ ահա այս մուլտֆիլմի հերոսը ոչ միայն խոսում է Մհեր Մկրտչյանի ձայնով, այլև նկարված է ըստ նրա արտաքինի: Մուլտֆիլմը կոչվում է «Ոչինչ» և նկարահանված է մի արևելյան հայտնի լեգենդի հիման վրա: Շարունակել կարդալ

1-ից 212

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????