Մուլտֆիլմ [օնլայն]

 
Ad

գրքեր

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏԵԼ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԷՋԱՆԻՇ

Գիրքը, սովորաբար, չի հաջողվում միանգամից ընթերցել ու մի կողմ դնել: Մենք անընդհատ կանգ ենք առնում ինչ-որ հետաքրքիր մի հատվածի վրա և զբաղվում ուրիշ գործերով: Իսկ այդ ժամանակ մեզ օգնության է շտապում էջանիշը: Նա գալիս է, մտնում գրքի մեջ, ծածկվում նրա թերթերով ու խորը քուն մտնում այնքան ժամանակ, մինչև մենք կարթնացնենք նրան ու կշարունակենք ընթերցել: Եվ այսպես, այսօր առաջարկում եմ մեր շնորհաշատ ձեռքերով պատրաստել յուրօրինակ էջանիշ: Սկսեցի՜նք…

Յուրօրինակ էջանիշ Շարունակել կարդալ

ԱՊՐԻԼԻ 2-Ը՝ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

1967 թվականին՝ ամբողջ 46 տարի առաջ, ապրիլի 2-ը հռչակվեց մանկական գրքերի միջազգային օր: Ինչպես գրեթե բոլոր տոները, այս մեկն էլ ունի իր տրամաբանությունն ու նպատակները: Սկսենք օրվա ընտրությունից: Մանկական գրքերի միջազգային օր ճանաչվեց հենց ապրիլի 2-ը, որովհետև այսօր աշխարհահռչակ ու երեխաների կողմից անչա՜փ սիրված հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրն է: Կարծում եմ` բավարար պատճառ է, չէ՞: Այսպես թե այնպես, հեքիաթի արքայի ծննդյան օրը բոլոր երեխաների համար էլ տոն է:

Մանկական գրքերի միջազգային օր
Շարունակել կարդալ

ԱՅՍՕՐ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ Է

Գրքերը մտքերի նավեր են՝ ժամանակի ալիքներով թափառող և իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ զգուշորեն տեղափոխող:

Ֆրենսիս Բեկոն

Գիրք նվիրելու օր
Շարունակել կարդալ

ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԸ

գրադարանավարների օրըՈռա՜… ևս մի տոն, ու էլի բարեմաղթանքներով ու շնորհավորանքներով լի օր: Այսօր նշվում է գրադարանավարի օրը: Տոնն ընդունվել է 2004 թվականին և յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 7-ին մենք նշում ենք այն ու շնորհավորում բոլոր գրադարանավարներին:

Թեև այս տարի տոնը համընկնում է հանգստյան օրվա հետ, բայց տխրել պետք չէ, գրադարան գնալ և շնորհավորել կարող եք նաև վաղը. համոզված եմ, գրադարանավարները շատ կուրախանան, երբ դու նրանց շնորհավորես, իսկ շնորհավորանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար կարող ես պատրաստել բացիներ (այդ հարցում մենք քեզ օգնել ենք): Օրվա առթիվ ողջ աշխարհում կազմակերպվում են միջոցառումներ, գրքի շնորհանդեսներ, գրական ստեղծագործությունների թատերական բեմականացումներ:  Շարունակել կարդալ

1-ից 3123

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????