«Երբ աստղ է ընկնում, շուտ երազանք պահիր և եթե հասցնես մինչև ընկնելը պահել, ապա այն այնպայման կիրականանա»,- ծանոթ է, չէ՞ ու հաստատ քեզ էլ կհետաքրքրի, թե որտեղի՞ց է առաջացել այս ավանդույթը:
Բայց նախքան սկսելը մի կարևոր հանգամանքի մասին հիշեցնեմ. իսկական աստղերը երկնքից չեն ընկնում: Իսկ այն, ինչ անվանում ենք ընկնող աստղ, դա ասուպն է (ոչ մեծ տիեզերական մարմին, որը մինչև երկիր հասնելը այրվում է):
Շարունակել կարդալ
Մանկության երազանքների առաջ բոլորս ենք պատասխանատու: Նրանք ապրում են մեզ հետ մեր կախարդական աշխարհում և հավատում են, որ մեր օգնությամբ մի օր իրականություն են դառնալու: Բայց մի օր, չգիտես ինչպես, պարզում է, որ կյանքն անցել է կողքովդ, ու դու դա չես էլ նկատել: Մանկության երազանքն էլ մնացել է երազանք: Եվ ոչինչ եթե Դուք արդեն տատիկ կամ պապիկ եք ու Ձեզ ծեր եք համարում: Մի՞թե քաջ տատիկներ ու պապիկներ չեն լինում:
Շարունակել կարդալ

Թիթեռնիկները աշխարհի ամենագեղեցիկ արարածներից են: Նրանցով բոլորն են հիանում և նրանց մասին զարմանալի լեգենդներ են պատմում: Եվ հենց թիթեռնիկների կարճատև կյանքն էլ ասես փոքրիկ լեգենդ լինի: Թիթեռնիկներ կան գրեթե ամենուր, բոլոր մայրցամաքներում, միակ վայրը, որտեղ թիթեռնիկներ չեն հայտնաբերվել, Անտարկտիդան է: Նրանք անգամ ջրի տակ են կարողանում ապրել:
Թիթեռնիկները ծնվում են ընդամենը մի քանի օր ապրելու համար, բայց կյանք են տալիս նոր թիթեռնիկների: Միայն մի թիթեռնիկ՝ Միապետը, ապրում է մինչև վեց ամիս: Իսկ նրանցից ամենամեծի՝ Attacus altas անունով թիթեռնիկի թևերի բացվածքը ավելին է, քան 30 սմ-ը, և հաճախ նրան շփոթում են թռչունի հետ: Մի ուրիշ «ամենա» էլ բրազիլական թիթեռնիկ Կալլիգոն է: Նա ամենահնարամիտն է ու պաշտպանվում է իրեն հետապնդող թռչուններից՝ շրջվելով ու բաց անելով իր թևերը: Թռչունները սարսափած շտապում են փախչել, որովհետև Կալլիգոյի թևերի բացվածքի վրա տեսնում են իրենց ոխերիմ թշնամու՝ բուի պատկերը՝ մեծ աչքերով ու սուր կտուցով: Իսկ գիտե՞ք, որ թիթեռնիկները նաև զարմանալի արագություն կարող են զարգացնել՝ 60 կմ/ժ: Նրանք նաև մեծ ախորժակ ունեն, կարող են իրենց քաշից երկու անգամ ավելի շաքարաջուր խմել: Շարունակել կարդալ
Բոլոր մեծ ու փոքր երազանքներն էլ մի օր իրականություն կարող են դառնալ, միայն հարկավոր է հավատալ, հավատալ սեփական ուժերին ու հաջողությանը, և, իհարկե, աշխատել…. Համառ ջանքերը չեն կարող արդյունք չտալ…. Եվ ոչինչ, եթե ասում են, թե դու թևեր չունես… Հավատա և գնա երազանքիդ հետևից, իսկ թևերն իրենք իրենց կհայտնվեն…
Իսկ ուժերիդ հավատալ քեզ կօգնի այս հրաշալի մուլտֆիլմը, որը կորվում է Կիվի …
|
|
Մոծաբանություններ