Մայրիկն այսօր ուշացել է,
Չի հասել դեռ տուն,
Խառնվել ենք ես, հայրիկը
Ու մեր կատուն:
Մայրիկն այսօր ուշացել է,
Չունենք ճաշ ու հաց,
Իսկ եղբայրս հարևանի
Տանը մնաց:
Բայց ամենից կարևորը,
Բայց ամենից կարևորը,
Ժպիտ չկա
Տանն այդ օրը:
Շարունակել կարդալ
Գնամ ասեմ արևին,
Գարուն բերի աշխարհին,
Հետո անցնեմ սարերով,
Ուզեմ մի քիչ հով ու զով,
Հովն ու զովը տամ ամպին,
Ամպը ներքև ցող թափի,
Ցողը տանեմ վարդենուն,
Նա ինձ վարդ տա վառվռուն:
Շարունակել կարդալ
Վառ գարուն, պայծառ արև,
Ջերմացրու, ծաղկին իմ տուր բարև,
Թող մայրիկս միշտ ժպտա,
Թող արևը շողշողա,
Երգերով, ծիծաղով
Օր դիմավորենք,
Երգերով, ծիծաղով
Օր դիմավորենք:
Եվ արև, և անձրև,
Արթնացրեք բոլորին,
Առանց ձեզ չի կապի
Ծիածանն իր յոթ գոտին:
Շարունակել կարդալ
Ամանորյա երազի,
Ամանորյա հեքիաթի
Նոր հրաշքներ արարիր
Այս տարի Նոր տարի:
Ամանորյա երազին
Հավատում ենք մենք
Ամանորյա հեքիաթին
Միշտ սպասում ենք մենք:
Նոր հրաշքներ արարիր
Նոր տարի, շուտ արի:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ