Ծննդյան օրը քո նշել ես վառ գույնով օրացույցի վրա,
Տոն է, տոն է, տես դու, բոլորը ժպտում են քեզ,
Մի տարի երազել ես, անհամբեր սպասել դու այս օրվան,
Ահա, մոտ է ժամը, տես, ու բոլորը ժպտում են քեզ այսօր,
Ծնունդդ շնորհավոր, շնորհավոր:
Ապրիլի 13-ին նշվում է ռոքնռոլի միջազգային օրը Յուրաքանչյուր տարվա ապրիլի 13-ին նշվում է ռոքնռոլի միջազգային օրը, թեև տոնի առաջացման հիմք է հանդիսացել ապրիլի 12-ին տեղի ունեցած նշանակալից իրադարձությունը: 1954 թվականի ապրիլի 12ին Բիլի Հեյլը ամերիկյան հանդիսատեսին ներկայացրեց իր «Rock Around The Clock» երգը, որը մեծ արձագանք ունեցավ ոչ միայն Ամերիկայում , այլև ամբողջ աշխարհում: Այն ժամանակակից երաժշտության մեջ ձևավորեց նոր ուղղություն:
Մայրիկն այսօր ուշացել է,
Չի հասել դեռ տուն,
Խառնվել ենք ես, հայրիկը
Ու մեր կատուն:
Մայրիկն այսօր ուշացել է,
Չունենք ճաշ ու հաց,
Իսկ եղբայրս հարևանի
Տանը մնաց:
Բայց ամենից կարևորը,
Բայց ամենից կարևորը,
Ժպիտ չկա
Տանն այդ օրը:
Շարունակել կարդալ
Գնամ ասեմ արևին,
Գարուն բերի աշխարհին,
Հետո անցնեմ սարերով,
Ուզեմ մի քիչ հով ու զով,
Հովն ու զովը տամ ամպին,
Ամպը ներքև ցող թափի,
Ցողը տանեմ վարդենուն,
Նա ինձ վարդ տա վառվռուն:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ