Մանկության տարիները երբեք չես կարող ոչնչով փոխարինել: Որքան շատ են այդ տարիներից լավ հիշողությունները, նշանակում է այնքան գեղեցիկ ու անհոգ է անցել մանկությունդ: Այդպիսի մի օր էլ հայտնի ու սիրված երեխաների փորձեց նվիրել «Ե՞ս Yes!» ամսագրի անձնակազմը հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը:
Շարունակել կարդալ
Ուռա՜, արդեն ամառ է… Եվ ամռան առաջին օրը նշանավորվում է մի շատ գեղեցիկ և ուրախ տոնով: Այսօր հունիսի 1-ն է՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Մենք ունենք մեզ նվիրված մի ամբողջ օր, այնպես որ շտապիր այն անցկացնել հետաքրքիր ու հիշարժան: Կարուսելներ, մանկական խաղեր, համերգներ… էլ ի՞նչ է պետք ուրախ ու անհոգ լինելու համար:
Եվս մեկ օր ու արդեն ամառ է, տարվա եղանակներից ամենաջերմն ու ամենապայծառը, ամենալուսավորն ու ամենաարևայինը: Իսկ ամռան հենց առաջին օրը՝ հունիսի 1 -ին, նշվում է աշխարհի ամենաբարի տոներից մեկը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այդ օրը քաղաքը լի է լինում փոքրիկների խինդ ու ծիծաղով, գունավոր փուչիկներով, հետաքրքիր միջոցառումներով… Ես քեզ համար առանձնացրել եմ այդ միջոցառումներից մի քանիսը:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ