Նախ մի հարց. գիտե՞ս, թե ինչն է միավորում մորթյա ականջակալները, ջրային դահուկները, մրգային պաղպաղակները և Բրայլյան այբուբենը… Հմմ, իսկապես որ իրար հետ կապ չունեցող իրեր… Բայց ահա նրանց միավորում է մի բան. այս բոլորը ստեղծվել են երեխաների կողմից:

Երկու փայտահատ սոճու խիտ անտառի միջով տուն էին վերադառնում: Ձմեռվա սարսափելի ցուրտ գիշեր էր: Հանկարծ երկնքից վայր ընկավ մի շատ պայծառ և գեղեցիկ աստղ: Նա գլորվեց այլ աստղերի միջով և ընկավ փայտահատներից երկու քայլ հեռու: Երկնքից ընկածը ոսկեկար և բազմածալ թիկնոցի մեջ փաթաթված մի երեխա էր: Փայտահատներից մեկը քնքշորեն բարձրացրեց մանկանն ու ամուր փաթաթեց թիկնոցի մեջ, որպեսզի պաշտպանի սառնամանիքից: Ընկերը զարմացավ նրա բարեսրտության վրա: Եվ այսպես Աստղամանուկը սկսեց հասակ առնել աղքատ փայտահատի մյուս երեխաների հետ:
Շարունակել կարդալ
Կար-չկար մի մեծ կենգուրու: Մի անգամ նա դարձավ աշխարհի ամենաերջանիկ կենգուրուն. ծնվեց նրա փոքրիկ կենգուրու բալիկը: Սկզբում փոքրիկ կենգուրուն շատ թույլ էր և փոքրիկ, այդ պատճառով մայրիկը նրան պահում էր իր փորի վրա գտնվող պայուսակում:
Այնտեղ՝ մայրիկի պայուսակում, փոքրիկը իրեն շատ հարմարավետ և ապահով էր զգում: Երբ նա ուզում էր խմել, մայրիկը նրան համեղ կաթ էր տալիս, իսկ երբ ուզում էր ուտել, մայրիկը նրան գդալով համեղ ապուր էր տալիս: Հետո փոքրիկը քնում էր, և այդ ժամանակ մայրիկը ժամանակ էր ունենում, որպեսզի զբաղվի տնային գործերով, ճաշ պատրաստի: Բայց երբեմն, երբ փոքրիկ կենգուրուն արթնանում էր և իր կողքին չէր գտնում մայրիկին, վախենում էր: Այդ ժամանակ նա բարձրաձայն լաց էր լինում և գոռում, մինչև որ մայրիկը չէր մոտենում և նրան նորից իր պայուսակի մեջ պահում:
Շարունակել կարդալ
1.Եթե մեր օրերում հագուստից կարելի է որոշել, թե երեխան ինչ սեռի է, այսինքն՝ աղջիկ է, թե տղա, ապա 17-րդ դարում հագուստից որոշում էին, թե երեխան ի՞նչ խավի ընտանիքից է: Հիմա մայրիկները դժվար թե իրենց տղաներին հագցնեն շորիկներ, իսկ ահա 17-րդ դարում դա շատ բնական է եղել: Ի՞սկ գիտես, թե ինչու: Այն պատճառով, որ տղա երեխային, որքան էլ դա վիրավորական հնչի, դեռ տղամարդ չէին համարում: Ա՛յ երբ նա կսկսեր աշխատել, գումար վաստակել, այդ ժամանակ կդառնար «տղամարդկանց մոլորակի» անդամ:
2. Եթե անանասի վրա աղ ցանես, այն կդառնա ավելի քաղցր:
3.Մարդիկ իրենց կյանքի 2 շաբաթը ծախսում են լուսացույցի կանաչ լույսին սպասելիս:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ