թիթեռնիկ

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ՝ ԱՆԱԿՆԿԱԼՈՎ

ՀանելուկներՀանելուկներ վստահ եմ, որ սիրում ես: Դե ուրեմն ճիշտ ժամանակն է իմ հանելուկներին պատասխանելու: Ասեմ նաև, որ իմ հանելուկները մի կարևոր առավելություն ունեն: Հանելուկներն անակնկալով են՝ իհարկե, բոլոր 10 հանելուկների պատասխանները գտնողի համար միայն: Եթե վստահ ես, որ գիտես բոլոր հանելուկների պատասխանները, շտապիր ահա այս էջ, սեղմիր Like և իմ ֆեյսբուքյան պատին գրիր ճիշտ պատասխանները: Դե ինչ, շտապիր, իմ փոքրիկ ԱՆԱԿՆԿԱԼԸ քեզ է սպասում:
Շարունակել կարդալ

ԲՈՉԿՈ ՈԶՆՈՒ ԼԱԲԻՐԻՆԹՈՍԸ

Օգնիր Թիթեռնիկին չմոլորվել լաբիրինթոսում և հասնել իր ընկերոջ՝ Բոչկո ոզնու մոտ: Ճանապարհին հավաքիր նաև խնձորները, իսկ խնձորների վրա գրված տառերը միացնելով՝ գուշակիր, թե ինչ բառ է մտապահել Բոչկոն:

Ճիշտ ճանապարհը և թաքնված բառը առաջինը ճիշտ գուշակողի համար Բոչկոն փոքրիկ ԱՆԱԿՆԿԱԼ է պատրաստել: Պատասխանը գտնելու դեպքում այցելիր ահա այս էջ, սեղմիր Like և Բոչկոյի ֆեյսբուքյան պատին գրիր ճիշտ պատասխանը: Դե ինչ, շտապիր, ԱՆԱԿՆԿԱԼԸ քեզ է սպասում:

Բոչկո

Շարունակել կարդալ

ԲՈՉԿՈ ՈԶՆՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐ ՇԱ՜Տ ՄԵԾ ՍԻՐՏ ՈՒՆԵՐ…

ԲոչկոԿար-չկար, մի փոքրի՜կ, փոքրի՜կ ոզնի կար: Որքան նա փոքրիկ էր, այնքան մե՜ծ էր նրա սրտիկը: Նույնիսկ զարմանալի է, թե ինչպես էր այդ փոքրիկ մարմնում այդքա՜ն մեծ սիրտ տեղավորվում: Բանն այն է, որ նրա սրտիկը լցված էր անսահման բարությամբ ու հոգատարությամբ, հենց դրա համար էլ այն այդքան մեծ էր: Միայն թե ոչ ոք չգիտեր այդ մասին: Անտառի բնակիչները չէին ցանկանում խաղալ ոզնու հետ և երբեք նրան հյուր չէին գնում.

- Ես վախենում եմ, – ասում էր Նապաստակը, – նրա փշերը կարող են ծակել ինձ:

- Օ՜, նա երևի կոշտ ու կոպիտի մեկն է, – կոտրատվելով ասում էր Սկյուռիկը և շոյում իր երկար, փափկամազ պոչը:

- Նրան անգամ ուտել չի լինի,- բողոքում էր Գայլը:
Շարունակել կարդալ

ԼԵԳԵՆԴՆԵՐ ԹԻԹԵՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

լեգենդներ թիթեռնիկների թևերով

Թիթեռնիկները աշխարհի ամենագեղեցիկ արարածներից են: Նրանցով բոլորն են հիանում և նրանց մասին զարմանալի լեգենդներ են պատմում: Եվ հենց թիթեռնիկների կարճատև կյանքն էլ ասես փոքրիկ լեգենդ լինի: Թիթեռնիկներ կան գրեթե ամենուր, բոլոր մայրցամաքներում, միակ վայրը, որտեղ թիթեռնիկներ չեն հայտնաբերվել, Անտարկտիդան է: Նրանք անգամ ջրի տակ են կարողանում ապրել:

Թիթեռնիկները ծնվում են ընդամենը մի քանի օր ապրելու համար, բայց կյանք են տալիս նոր թիթեռնիկների: Միայն մի թիթեռնիկ՝ Միապետը, ապրում է մինչև վեց ամիս: Իսկ նրանցից ամենամեծի՝ Attacus altas անունով թիթեռնիկի թևերի բացվածքը ավելին է, քան 30 սմ-ը, և հաճախ նրան շփոթում են թռչունի հետ: Մի ուրիշ «ամենա» էլ բրազիլական թիթեռնիկ Կալլիգոն է: Նա ամենահնարամիտն է ու պաշտպանվում է իրեն հետապնդող թռչուններից՝ շրջվելով ու բաց անելով իր թևերը: Թռչունները սարսափած շտապում են փախչել, որովհետև Կալլիգոյի թևերի բացվածքի վրա տեսնում են իրենց ոխերիմ թշնամու՝ բուի պատկերը՝ մեծ աչքերով ու սուր կտուցով: Իսկ գիտե՞ք, որ թիթեռնիկները նաև զարմանալի արագություն կարող են զարգացնել՝ 60 կմ/ժ: Նրանք նաև մեծ ախորժակ ունեն, կարող են իրենց քաշից երկու անգամ ավելի շաքարաջուր խմել: Շարունակել կարդալ

1-ից 212

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????