թիթեռ

ԼԵԳԵՆԴՆԵՐ ԹԻԹԵՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

լեգենդներ թիթեռնիկների թևերով

Թիթեռնիկները աշխարհի ամենագեղեցիկ արարածներից են: Նրանցով բոլորն են հիանում և նրանց մասին զարմանալի լեգենդներ են պատմում: Եվ հենց թիթեռնիկների կարճատև կյանքն էլ ասես փոքրիկ լեգենդ լինի: Թիթեռնիկներ կան գրեթե ամենուր, բոլոր մայրցամաքներում, միակ վայրը, որտեղ թիթեռնիկներ չեն հայտնաբերվել, Անտարկտիդան է: Նրանք անգամ ջրի տակ են կարողանում ապրել:

Թիթեռնիկները ծնվում են ընդամենը մի քանի օր ապրելու համար, բայց կյանք են տալիս նոր թիթեռնիկների: Միայն մի թիթեռնիկ՝ Միապետը, ապրում է մինչև վեց ամիս: Իսկ նրանցից ամենամեծի՝ Attacus altas անունով թիթեռնիկի թևերի բացվածքը ավելին է, քան 30 սմ-ը, և հաճախ նրան շփոթում են թռչունի հետ: Մի ուրիշ «ամենա» էլ բրազիլական թիթեռնիկ Կալլիգոն է: Նա ամենահնարամիտն է ու պաշտպանվում է իրեն հետապնդող թռչուններից՝ շրջվելով ու բաց անելով իր թևերը: Թռչունները սարսափած շտապում են փախչել, որովհետև Կալլիգոյի թևերի բացվածքի վրա տեսնում են իրենց ոխերիմ թշնամու՝ բուի պատկերը՝ մեծ աչքերով ու սուր կտուցով: Իսկ գիտե՞ք, որ թիթեռնիկները նաև զարմանալի արագություն կարող են զարգացնել՝ 60 կմ/ժ: Նրանք նաև մեծ ախորժակ ունեն, կարող են իրենց քաշից երկու անգամ ավելի շաքարաջուր խմել: Շարունակել կարդալ

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ՄԵԶ ՄՈՒԼՏՖԻԼՄԸ. ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ

Գտնված երազԳտնված երազ մուլտֆիլմում զարմանալի քիչ են խոսակցությունները, չկա նաև հեղինակային խոսք: Փոքրիկ երկխոսությունները, սակայն, այնքան պարզ ու միաժամանակ տպավորիչ են, որ մեկ անգամ Գտնված երազ մուլտֆիլմը դիտողն այլևս չի մոռանում:

- Դու դեռ չե՞ս քնել: Չէ՞ որ արդեն գիշեր է:

-Պապիկ, այս գրքում այնքան գեղեցիկ թիթեռներ կան: Դու ամեն ինչ գիտես: Ասա, որտե՞ղ են նրանք ապրում:

-Քնիր, թոռնիկս: Հիմա ուշ է: Թիթեռների մասին ես կպատմեմ վաղը: Բարի գիշեր: Քնիր, քնիր բալիկս: Շարունակել կարդալ

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????