Ինչ ասես, որ մեր ձեռքերով չպատրաստեցինք՝ համե՜ղ կերակուրներից մինչև բացիկներ… Իսկ տոնածառի խաղալիքնե՞ր… Այո՛, գեղեցիկ խաղալիքներ դեռ անցած տարիներից ունեինք, բայց չէ՞ որ Նոր տարին սիրում է, որ ամեն-ամե՜ն ինչ նոր լինի:Այսինքն՝ ինչու՞ միայն Նոր տարին, մենք նույնպես…
Մի քանի գետնանուշ
Ներկեր, թելեր
Սպիտակ, շագանակագույն և սև թղթեր
Սպասո՞ւմ ես Ձմեռ պապիկին ու նրա նվերի՞ն՝ տոնածառի տակ: Իսկ կցանկանայի՞ր, որ նա՝ Ձմեռ պապիկը, հայտնվեր ոչ ավելի, ոչ պակաս քո տոնածառի վրա: Իհարկե, այդ դեպքում նա պետք է պպատրաստված լինի ստվարաթղթից և լինի փոքրի՜կ, շա՜տ փոքրիկ՝ տոնածառի խաղալիքի չափ: Եթե համաձայն ես, ուրեմն արի անցնենք գործի, միասին պատրաստենք ստվարաթղթե «ձմեռ պապիկներ»:
Ամանորյա տրամադրությունը արդեն ամենուր է, հատկապես՝ անհամբերների շարքերում: Այն ստիպում է անհամբերներին բոլորից շուտ զարդարել տոնածառը, գնել բոլոր նվերները և նույնիսկ ամանորյա երազանք պահել բոլորից շուտ: Եթե դեռ չես կռահել, ապա ասեմ, որ ես երևի բոլոր անհամբերների անհամբերն եմ ու արդեն անցել եմ տոնածառ զարդարելուն: Իսկ դա, իհարկե, գաղտնի չեմ անելու, այլ կիսվելու եմ քեզ հետ իմ բոլոր ամանորյա մտքերով: Եվ ահա մի հրաշալի գաղափար, որ առաջրկում եմ իրագործել միասին:
Ձմեռն արդեն մի քանի օր է, ինչ եկել է հերթափոխի, չէ՞ որ աշունն էլ հանգստանալու կարիք ուներ: Բայց նա դեռ չի հասցրել սպիտակեցնել մեր բակերն ու խաղահրապարակները, դե իսկ մեր ձեռքերն էլ ձնեմարդ պատրաստելու ցանկությունից ուղղակի այրվում են… Հմմմ, ի՞նչ անել… Ամեն ինչ կարգին է, ես գիտեմ ձնեմարդուկներ պատրաստելու մի տարբերակ ևս, որը կարող ենք պատրաստել առանց ձյան և առանց կարմիր քիթիկների: Ուրեմն շտապիր անհրաժեշտ իրերի հետևից, որ սկսենք…
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ