Արդեն քնելու ժամանակն է, իսկ քունդ չի՞ տանում: Կարելի է մի փոքր զվարճանալ խոր քուն մտնելուց առաջ և հետո միայն ուղևորվել երազների աշխարհ: Հատկապես որ այս դեպքում երազները շատ ավելի զվարճալի կլինեն: Կհարցնես՝ ի՞նչ է հարկավոր դրա համար: Ասեմ… Մի մութ սենյակ, մի լապտերիկ, և ամենակարևորը՝ քո ձեռքերը: Խաղում ենք ստվերների հետ…
Գիտեմ, որ հիմա արագ-արագ դասավորում ես պայուսակդ ու պատրաստվում դասերին: Չէ՞ որ սեպտեմբերի 1-ը քթի տակ է: Ի դեպ, ես էլ քեզ հետ եմ պատրաստվում: Հենց դրա համար էլ ուզում եմ մի զվարճալի խաղ խաղալ քեզ հետ և բարձր տրամադրությամբ քեզ դպրոց ուղեկցել: Պատահել է իսկապես մի ծիծաղելի բան: Իմ ընկերները՝ շնիկն ու ճուտիկը, կորցրել են իրենց ստվերները: Կօգնե՞ս նրանց: Իսկ փոխարենը ես, շնիկն ու ճուտիկը քեզ անակնկալ-նվեր կմատուցենք: Թե ինչպիսին է այդ անակնկալը, ես չեմ ասի: Այ հենց գտնես երկու առաջադրանքների պատասխանները՝ շնիկի և ճուտիկի ստվերները, շտապես ահա այս էջ, սեղմես Like և իմ ֆեյսբուքյան պատին գրես ճիշտ պատասխանները, ամեն ինչ էլ կիմանաս: Դե ինչ, ես արդեն սպասում եմ քո պատասխաններին…
Մեր ուրախ խաղերը շարունակվում են: Այսօր այդ շարքը համալրելու է եկել բոլորիս կողմից շատ սիրված Գտիր տարբերությունները խաղը: Քեզ եմ ներկայացնում երկու զույգ նկար, որոնց միջև կան 5-ական տարբերություններ: Ուշադիր զննիր նկարները և, համոզված եմ, կնկատես դրանք: Իսկ նկատելուց հետո շտապիր ահա այս էջ, սեղմիր Like և իմ ֆեյսբուքյան պատին գրիր ճիշտ պատասխանները: Եվ հիշիր, յուրաքանչյուր զույգի միջև կա 5 տարբերություն: Իսկ առաջինը ճիշտ գուշակողի համար ես ուրախ անակնկալ եմ պատրաստել: Դե ինչ, պատրա՞ստ ես, ես արդեն սպասում եմ քո պատասխաններին…
Այսօր այնքան բարձր տրամադրությամբ եմ արթնացել, որ պարզապես չէի կարող չկիսել այն քեզ հետ: Իմ ուրախ տրամադրությամբ քեզ վարակելու համար պատրաստել եմ զվարճալի խնդիրներ, որոնց պատասխանները պետք է փորձես գտնել: Իհարկե, անակնկալն այստեղ էլ անպակաս է: Եվ ես այն մեծ սիրով կտրամադրեմ բոլոր 10 հարցերի պատասխանները գտնողին: Եթե վստահ ես, որ գիտես բոլոր հարցերի պատասխանները, շտապիր ահա այս էջ, սեղմիր Like և իմ ֆեյսբուքյան պատին գրիր ճիշտ պատասխանները: Դե ինչ, պատրա՞ստ ես, սկսեցինք:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ