Ազնիվ Մոծակի Խոսք

Մեր Մասին | Կանոններ | Հարցեր | Նախագծեր | Խորհուրդներ
Մանկական ժամանցային կայք

ծաղիկ

ԾԱՂԿԵՓՈՒՆՋ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՄԱՅՐԻԿԻ ՀԱՄԱՐ

Թեև մայրիկների մեկամսյակն արդեն ավարտվել է, բայց դա չի նշանակում, որ մայրիկների համար անակնկալներն էլ պետք է ավարտվեն: Մեր սիրելի մայրիկներին ինքատիպ նվերներով ու ջերմ վերաբերմունքով պետք է ուրախացնել ոչ թե մեկ օր կամ մեկ ամիս, այլ մի ամբողջ կյանք: Եվ դա բոլորովին էլ շատ չէ, չէ՞ որ այդ կյանքը չէր լինի առանց մեր մայրիկների: Իսկ որպեսզի վաղը քո մայրիկն էլ արթնանա ժպիտը դեմքին, առաջարկում եմ այսպիսի ծաղկեփունջ պատրաստել ու վաղ առավոտյան դնել նրա անկողնու կողքին:
Continue reading

ՄԱՐՏԻ 8- ԻՆ՝ ԾԱՂԻԿՆԵՐ

ծաղիկներՏղաների գործը մարտի 8-ին հատկապես դժվար է: Չէ՞ որ գեղեցիկ աղջիկներն այնքան շատ են և նրանցից ոչ մեկին չի կարելի անուշադրության մատնել: Այս դեպքում ամենահեշտ ու արագ տարբերակը աղջիկներին ծաղիկներ նվիրելն է: Բայց նույնիսկ այսքան շտապելիս չի կարելի մոռանալ յուրօրինակ գտնվելու մասին: Պատկերացնու՞մ ես, աղջիկներն ինչպես կուրախանան, եթե իմանան, որ հատուկ իրենց համար այս ծաղիկները պատրաստել ես քո իսկ ձեռքերով: Վստահ եմ, նրանցից մի քանիսն էլ դեռ կսիրահարվեն քեզ:
Continue reading

ԳԱՐՆԱՆ ԱՎԵՏԱԲԵՐ ՁՆԾԱՂԻԿՆԵՐԸ

ձնծաղիկԴրսում արևն է փայլում, մարդիկ սկսել են ժպտալ, գարուն է… Իսկ գարնան ամենավառ խորհրդանիշը ձնծաղիկն է, այն ավետում է գարնան գալուստը: Եվրոպական երկրներում ձնծաղիկը համարվում է հույսի խորհրդանիշ, գերմանացիներն այս բույսն անվանում են «ձյունե զանգակ» (Schneeglockchen), անգլիացիները` «ձյունե կաթիլ» (Snow-drop), ֆրանսիացիները` Niveole, որը համահունչ է լատիներեն niveus` «ձնե» բառին։ Բույսի գիտական անվանումը բառացիորեն թարգմանվում է` «կաթնային սպիտակ ծաղիկ»: Այս  անվանման հեղինակը Կարլ Լիննեյն է:

Continue reading

# 46 ՀԵՔԻԱԹ. «ՄԵԾ ՍԵՐԸ»

աստղԼինում է, չի լինում Ֆորտիս անունով մի աստղ է լինում: Նա այնքան ուժեղ և գեղեցիկ էր, որ բոլոր տղա աստղերը նախանձում էին նրան, իսկ աղջիկները խենթանում էին նրա սիրուց: Լուսաշող աղջիկ աստղերը ամեն ինչ անում էին, որպեսզի գրավեին նրա սիրտը:

Բայց Ֆորտիսի սիրտը պատկանում էր ուրիշին: Նա սիրում էր Պուլքեր անունով մի շատ գեղեցիկ ծաղկի:  Պուլքերը գիտեր այդ մասին  և  նույնպես սիրում էր նրան:

Continue reading

ՀԵՔԻԱԹ 35 «ՀԵՔԻԱԹ ԱՆՁՆԱԶՈՀ ԿԱԿԱՉԻ ՄԱՍԻՆ»

կակաչԼինում է, չի լինում, մի գեղեցիկ դրախտային պարտեզ է լինում: Բոլորը համոզված էին, որ դրախտը շատ նման է եղել մեր նկարագրած պարտեզին:

Այստեղ ապրում էին թագուհի Վարդն ու ինքնասիրահարված Նարգիզը, համեստ Երիցուկն ու աղմկարար Զանգակը, ամաչկոտ Մանուշակն ու նրբագեղ Հիրիկը, անուշահոտ Մեխակն ու անձնազոհ Կակաչը: Իսկ թե ինչու էր Կակաչն անձնազոհ, հենց այդ մասին է այս հեքիաթը:

Պարտեզում օրերն անցնում էին խաղաղ և միանման: Ամեն առավոտ պարտեզ էր մտնում Պարտիզպանը և զրուցում բոլոր ծաղիկների հետ: Նրան թվում էր, թե ծաղիկները հասկանում են իրեն: Ծաղիկներն իսկապես հասկանում էին նրան և պատասխանում, միայն թե Պարտիզպանը չէր լսում նրանց ձայնը: Նա սիրով խնամում էր ծաղիկներին, ջրում էր, փխրեցնում և պարարտացնում հողը, հեռացնում չորացած ճյուղերն ու տերևները: Continue reading