Հայաստանում ֆիլմեր, ճիշտ է, այսօր էլ են նկարահանվում, բայց, եթե հարցնես մայրիկին ու հայրիկին, ապա նրանք կասեն. «Մեր ժամանակ գիտե՞ս՝ ի՜նչ ֆիլմեր էին նկարահանվում, ի՜նչ դերասաններ ունեինք…»: Եվ նրանք իրավացի կլինեն: Այն ժամանակ, երբ դու լույս աշխարհ չէիր եկել, «Հայֆիլմ» կինոստուդիան և հայ ռեժիսորները ստեղծում էին հրաշալի ֆիլմեր, իսկ հայ տաղանդավոր դերասաններն էլ հիացնում էին ամբողջ աշխարհին: Նրանցից ոմանք այսօր էլ շարունակում են նկարահանվել ֆիլմերում ու խաղալ թատերական ներկայացումներում, բայց մեր ամենատաղանդավոր դերասաններից շատեր
ն այլևս կենդանի չեն: Սակայն այսօր էլ նրանք նույնքան սիրելի են, որքան իրենց կենդանության օրոք: Դե օրինակ, ես վստահ եմ, որ եթե անգամ դու ծնվել ես Մհեր Մկրտչյանի մահվանից տարիներ անց ու ճանաչում ես նրան միայն ֆիլմերից, ապա դու նրան սիրում ես այնքան, որքան նրանք, ովքեր նրան տեսնելու երջանկությունն են ունեցել: Շարունակել կարդալ
Հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանը ոչ միայն նկարահանվում էր ֆիլմերում, այլև մուլտֆիլմեր էր հնչյունավորում, և նրա ձայնն անգամ բավական էր յուրաքանչյուր կերպար հարազատ ու սիրելի դարձնելու համար, այնպես, ինչպես սիրելի է «Գտնված երազ» մուլտֆիլմի Ծերուկը, որ խոսում է Ֆրունզիկի ձայնով: Իսկ ահա այս մուլտֆիլմի հերոսը ոչ միայն խոսում է Մհեր Մկրտչյանի ձայնով, այլև նկարված է ըստ նրա արտաքինի: Մուլտֆիլմը կոչվում է «Ոչինչ» և նկարահանված է մի արևելյան հայտնի լեգենդի հիման վրա: Շարունակել կարդալ
«Գտնված երազ» մուլտֆիլմը ստեղծվել է այն ժամանակ, երբ դեռ ամեն ինչ ձեռքով էր նկարվում, երբ տեխնիկական սուղ պայմանները թույլ չէին տալիս երազել անգամ 3D ձևաչափի ու պայծառ գույներով նկարների մասին: Բայց այդ ամենից ավելի կարևոր էր այն հոգևոր աշխարհը, որ ապրում էր այս պարզ ու զարմանալիորեն հարազատ կերպարների մեջ: Եվ փոքրիկ Աղջիկն ու Ծերուկը երբեք չեն կորցնի իրենց հմայքը, չէ՞ որ նրանք իսկապես չափազանց մրցունակ են…
Հիշենք այն նկարիչներին ու մուլտիպլիկատորներին, ովքեր ստեղծել են մեր սիրելի հերոսներին ու նրանց նկարները …
Նկարիչներ՝ Հ. Դիլաքյան, Ս. Գալստյան, Յու. Մուրադյան, Ո. Սարգսյան, Գ. Դիլաքյան:
Մուլտիպլիկատորներ՝ Վ. Մաիլյան, Ռ. Սահակյանց, Ի. Պատրիկ, Հ. Կիրակոսյան:
Ներկայացնում ենք Հայֆիլմ կինոստուդիայի նկարահանած լավագույն մուլտերից մեկը: Գտնված երազ մուլտֆիլմի ստեղծման պատմությունը կարող եք գտնել այս էջում: Ի ուրախություն բոլորիս, Գտնված երազ մուլտը արդեն ռեստավրացվել է և մեզ ավելի պայծառ ու ուրախ գույներով է ներկայանում:
Նկարահանվել է` 1973թ,
Երկիր` Հայաստան
Ռեժիսոր` Հովհաննես Դիլաքյան
Սցենարի հեղինակ՝ Մարինա Դիլաքյան
Դիտել… Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ