Մուլտֆիլմ [օնլայն]

 
Ad

Կառլսոն

ՄԱՆԿԱԿԱՆ ՖԻԼՄ – ԿԱՌԼՍՈՆ

ԿառլսոնԱմեն օր, ամեն վայրկյան մեծահասակներն ավելի զբաղված են դառնում: Աշխատանքը զբաղեցնում է նրանց ամբողջ օրը: Իսկ նրանց երեխաները ամեն օր ավելի ու ավելի շատ են կարոտում իրենց մայրիկներին ու հայրիկներին, զգում են իրենց միայնակ ու լքված: Եվ հենց այդ ժամանակ էլ օգնության է հասնում… Կառլսոնը: Այո, այո, հենց նա: Չէ՞ որ նա խոստացել էր վերադառնալ:
Շարունակել կարդալ

ԼԻՔԸ ԲԱՆ, ՈՐ ՉԳԻՏԵՆՔ ԿԱՌԼՍՈՆԻ ՈՒ ԱՍՏՐԻԴ ԼԻՆԴԳՐԵՆԻ ՄԱՍԻՆ

Դու արդեն գիտես Աստրիդ Լինդգրենի և նրա հետաքրքրասեր աղջկա՝ Կարինի մասին, ով իր մայրիկին շատ հեքիաթների մտքեր է հուշել: Իսկ այստեղ նրանք պատմում են այն ամենի մասին, ինչ մնացել է հեքիաթի կուլիսների ետևում: Ահա թե ինչ է գրում Կարինը.

«Ես գիտեմ, որ մայրիկը մինչև Կառլսոնի մասին պատմությունները գրել էր նաև մի փոքրիկ պատմվածք փոքրիկ, բարի, զվարճալի մարդուկի՝ պարոն Ցախավելի մասին, որը թռչել էր կարողանում և մի օր էլ պատահաբար մի հիվանդ տղայի սենյակ էր ներխուժել: Նրա անվանումը ես եմ հորինել: Պարոն Ցախավելը Կառլսոնի նախատիպն էր և շատ ավելի հեքիաթային կերպար էր ու թռչում էր առանց շարժիչի: Եվ մայրիկը որոշեց ստեղծել մի հերոս, որը կթռչեր երեխաների մոտ և նրանց ուրախություն կբերեր: Ահա այդպես էլ ծնվեց Կառլսոնը, միայն թե նա շատ ավելի էգոիստ էր, բայց թե շարժիչը որտեղից հայտնվեց, այ դա չգիտեմ»: Շարունակել կարդալ

4*4. ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԽԱՂ ԿԱՌԼՍՈՆԻՑ

Գիտե՞ս՝ 4×4 ինչ է ստացվում: Ես էլ գիտեմ: Բայց Կառլսոնը ինձ այդ անունով այնպիսի մի տրամաբանական խաղ է հանձնարարել լուծել, մինչև հիմա չեմ կարողանում գլուխ հանել: 4 տարբեր գույնի գնդակները պետք է դասավորել հատուկ իրենց համար նախատեսված անկյուններում: Խաղը տրամաբանական լուծում է պահանջում, այնպես որ ուշադիր եղիր, որպեսզի չշփոթվես: Դե քեզ տեսնեմ…

Շարունակել կարդալ

ԱՈՒԴԻՈՀԵՔԻԱԹ «ԿԱՌԼՍՈՆ»

Ինչ լավ է, չէ՞. աչքերդ փակում ես, բարձրացնում համակարգչի ձայնը ու հեքիաթը ինքն իրեն գալիս ու լցվում է քո սենյակ, հետո էլ քեզնից թույտնվություն խնդրում ու հայտնվում քո գլխում, իսկ եթե իրեն արդարացրեց, նաև արդեն քո սրտում է հայտնվում… Հիմա այդ ճամփորդությանը մի նոր հեքիաթ է պատրաստվում` հեքիաթ տանիքում ապրող Կառլսոնի մասին:

Կառլսոնին դու, իհարկե, շատ լավ գիտես, բայց ասեմ, որ հեքիաթի Կառլսոնը այնպիսին չէ, ինչպիսին դու ես կարծում… Գաղտնիքները չեմ բացի, լսիր և ինքդ կհասկանաս… Բայց նաև մի կարևոր բան ասեմ… Հեքիաթը քեզ ռուսերեն ենք պատմելու, այդպես նույնիսկ ավելի հետաքրքիր է, չէ՞ որ նոր բաներ կսովորենք: Իսկ երբ ձայնագրվի նաև հայերեն լեզվով աուդիոհեքիաթ, mocak.am-ը անպայման կիմանա այդ մասին ու քեզ կներկայացնի…

Հաճելի ունկնդրում քեզ … Շարունակել կարդալ

1-ից 212

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????