Մուլտֆիլմ [օնլայն]

 
Ad

կատու

ԿԱՆԱՉ ՀՍԿԱ ՇՐԵԿԸ

Ուղղակի անհնար է մինչև ականջները չժպտալ, երբ էկրաններին իր բազում ընկերների հետ հայտվում է կանաչ հսկա Շրեկը: Ոչ ոք արդեն չի հիշում, թե երբ հայտնվեց նա էկրաններին և ոչ ոք չի կարողանում գուշակել, թե է՛լ ինչ նոր հերոսներով ու արկածային պատմություններով հանդես կգա յուրահատուկ «Շրեկ» մուլտֆիլմը: Եվ այսպես, առաջարկում եմ հիշել, թե երբ լույս աշխարհ եկավ «Շրեկ»-ը ու բացահայտել այս մուլտֆիլմի գաղտնիքները:

Շրեկ Շարունակել կարդալ

ԳՐԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ – ԲՐԵՄԵՆՅԱՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ

Մարդու մեկը մի էշ է ունենում: Տարիներ շարունակ էս էշը լիքը պարկեր է կրում ջրաղաց, էնտեղից էլ տուն, բայց մի օր էլ պառավում է ու չի կարողանում աշխատել: Տերը մտածում է, որ անտեղի է կերակրում նրան, և էշը, երբ նկատում է, որ վատ են իր գործերը, վեր է կենում ու փախչում տիրոջ մոտից, որ Բրեմեն գնա: Մտածում է, թե էնտեղ կհաջողվի թափառաշրջիկ երաժիշտ դառնալ: Մի քիչ որ գնում է, ճանապարհին մի որսորդական շուն է հանդիպում: Լեզուն կախ գցած շունը ընկած է լինում գետնին, երևի շատ վազելուց հոգնած է լինում:

Բրեմենյան երաժիշտներ Շարունակել կարդալ

ՄՈՒԼՏՖԻԼՄ – ԿԱՄՈՒՐՋ

Մուլտֆիլմ «Կամուրջ»Ահա ևս մի զվարճալի մուլտֆիլմ, որը թեև ընդամենը երեք րոպե է տևում, բայց մի ամբողջ լիամետրաժ մուլտֆիլմի իմաստ ունի… Ինչու՞ է մուլտֆիլմը կոչվում «Կամուրջ»՝ ամենապարզ մի պատճառով. որ ամբողջ մուլտֆիլմի դեպքերը տեղի են ունենում հենց կամուրջի վրա: Հենց այնտեղ են իրար հանդիպում Արջն ու Եղջերուն, որոնք, կարծես թե, իրար հետ այդքան էլ մեծ խնդիրներ չունեն, բայց արի ու տես, որ այս երկու ցմփորիկները մեծ ու անլուծելի խնդիրների առաջ են կանգնում, որոնք սակայն հեշտությամբ լուծում են փոքրիկ նապաստակն ու փիսիկը:
Շարունակել կարդալ

ՄՈՒԼՏՖԻԼՄ – ԼԵՈՊՈԼԴ ԿԱՏՈՒՆ

Մուլտֆիլմ - Լեոպոլդ կատունԱյս զվարճալի մուլտֆիլմը ծանոթ է թե երեխաներին, թե մեծերին: Ստեղծումից 30 տարի անց այն չի զիջում իր դիրքերը սիրելի մուլտերի շարքում, իսկ մուլտֆիլմի հանրահայտ արտահայտությունը արդեն թևավոր խոսքի է վերածվել: Եթե Լեոպոլդ կատուն և փոքրիկ չարաճճի մկնիկները նաև քո սիրելի մուլտհերոսների թվում են, ուրեմն ճիշտ ժամանակն է իմանալու, թե ինչպես են լույս աշխարհ եկել նրանք:
Շարունակել կարդալ

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????