Ուղղակի հրաշալի է ապրել մի երկրում, որը դու ինքդ ես հորինել: Այնտեղ հաստատ ոչ ոք ոչ ոքի չի նեղացնի, բոլորը կսիրեն իրար, իսկ բոլոր օրերը կլինեն հրաշքներով լի ու արևաշատ: «Տրյամ՝ Բարև Ձեզ» մուլտֆիլմում այդպիսի մի երկիր է հորինում Արջուկը և կոչում է այն Տիլիմիլիդրիամդիա: Պատմում է այդ մասին իր ընկեր Ոզնուկին: Պարզվում է՝ այդ հորինված երկրում գլխիվայր են քայլում, իսկ «Բարև Ձեզ»-ի փոխարեն ասում են «Տրյամ»: Դե կարծում եմ՝ զարմանալու ոչինչ էլ չկա. բնական է, որ այսպիսի տարօրինակ անունով երկրում այսպիսի տարօրինակ օրենքներ կան:
Շարունակել կարդալ
Ահա ևս մի զվարճալի մուլտֆիլմ, որը թեև ընդամենը երեք րոպե է տևում, բայց մի ամբողջ լիամետրաժ մուլտֆիլմի իմաստ ունի… Ինչու՞ է մուլտֆիլմը կոչվում «Կամուրջ»՝ ամենապարզ մի պատճառով. որ ամբողջ մուլտֆիլմի դեպքերը տեղի են ունենում հենց կամուրջի վրա: Հենց այնտեղ են իրար հանդիպում Արջն ու Եղջերուն, որոնք, կարծես թե, իրար հետ այդքան էլ մեծ խնդիրներ չունեն, բայց արի ու տես, որ այս երկու ցմփորիկները մեծ ու անլուծելի խնդիրների առաջ են կանգնում, որոնք սակայն հեշտությամբ լուծում են փոքրիկ նապաստակն ու փիսիկը:
Շարունակել կարդալ
Ահա Walt Disney Animation Studios-ի ստեղծած ևս մեկ հիանալի մուլտֆիլմ, որն ուղղակի փայլում է լավատեսությամբ ու լի՜քը դրական էմոցիաներով: Հենց սկզբից զարմանալի է, թե ինչու է մուլտֆիլմը սև ու սպիտակ, բայց հետո ամեն ինչ տեղն է ընկնում ու ոչ մի ուրիշ գույնի կարիք էլ չի զգացվում:
Այս պատմությունը տեղի է ունենում 20-րդ դարում ԱՄՆ-ում: Մի երիտասարդ կանգնած է կայարանում և սպասում է գնացքին, բայց գնացքի փոխարեն նրան է մոտենում մի գեղեցկուհի: Սակայն աղջիկը անհետանում է այնքան արագ, որքան արագ և հայտնվել էր:
Գարնանային անակնկալները շարունակվում են և Անիմակորդ ընկերությունը մեզ է ներկայացնում «Մաշան և արջը» մուլտսերիալի արդեն 23-րդ սերիան: Եվ այսպես, տեսնենք, թե ինչ արկածներ են սպասվում Մաշային ու Միշային այս սերիայում:
Մաշենկան անտառում մ մե՜ծ ձու է հայտնաբերում: Եվ քանի որ միայնակ չէր կարող իմանալ, թե ով է այնտեղ թաքնվել, շտապում է Միշայի մոտ: Նրանք միասին պարզվում են, որ իրենց ձեռքն է ընկել … պինգվինի ձու: Բայց ձվիկի վրա դեռ պետք էր թուխս նստել ու Մաշայի հրամանում Միշան թուխս է նստում:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ